Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Շնորհաւորանք

Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

Իրանի Իսլամական Հանրապետութեան քաջարի բանակը իր նւիրւածութեամբ, կարգապահութեամբ, կարգ ու կանոնով բայց մանաւանդ մարտունակութեամբ հանդիսանում է տարածաշրջանի ամենաուժեղ բանակներից մին, որ մշտարթուն պահակի նման հսկում ու պահպանում է մեր սիրելի Իրանը։

Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակը բախտաւոր է, որովհետեւ իր կողքին ունի Յեղափոխութեան պահակազօրը, որ Իրանի Իսլամական Յեղափոխութեան զինական ամենակարեւոր եւ միանգամայն ամենազօրաւոր կառոյցն է։ Իրանի պատմութիւնը վկայում է, որ Աքամենեան, Պարթեւական, Սասանեան իրերայաջորդ հարստութիւնների շրջանին երկրի բանակի կողքին եղել է Արքունի Մատեան գունդը, որը երկրի պաշտպանութեան գործում մեծ դերակատարութիւն է ունեցել։ Այն եղել է ընտիր հեծելազօրի գունդ, իբր անմահների գունդ։

Այս օրերին երբ Իրանի որոշ շրջանները յորդառատ անձրեւների եւ գետերի յորդումների պատճառով հարիւրաւոր ընտանիքներ անօթեւան են մնացել տեսնում ենք թէ ինչպէս երկրի բանակը, Յեղափոխութեան պահակազօրը քաղաքային ու մարդասիրական կառոյցների կողքին, ի գին ամէն տեսակ զոհողութիւնների, փորձում է մեղմել աղէտահար ժողովրդի վիշտն ու տառապանքը։

Այս առիթով շնորհաւորում ենք մեր քաջարի բանակն ու երկրի հոգեւոր առաջնորդ Այաթուլլահ Ալի Խամէնէին, որ միաժամանակ զինական-ուժական կառոյցների բարձրագոյն ղեկավարն ու պետն է։

Ուժ, կորով եւ աստւածային պահպանութիւն ենք հայցում Աստծուց մեր բանակին եւ նրա զօրավարներին ու զօրականներին եւ Յեղափոխութեան պահակազօրին։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com