Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Չորեքշաբթի 24 Ապրիլ 2019-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Առողջապահութեան նախարարի խորհրդական եւ Քիշում կազմակերպւած համագումարի աշխատանքները համադրող դկտ. Նիքնամին, Ղոմի Էլ Մուսթաֆա համալսարանի դաստիարակչական, գիտական եւ հոգեբանական ուսումնասիրութիւնների դասախօս դկտ. Աբաս Էլ Շամելիի եւ տկն. Սուլէյմանիին։

Հիւրերը եկել էին Սրբազան հօր հետ համադրելու Քիշում 29-30 տեղի ունենալիք Համաշխարհային առողջապահութիւն թեմայով համագումարի աշխատանքները։