Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին նւիրւած ծրագիր

Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շարանում, կիրակի ապրիլի 28-ի երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում, միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր բանախօսական գեղարւեստական ծրագիր:

Ներկաներին ողջունեց եւ բանասախօսին բեմ հրաւիրեց միութեան վարչութեան նախագահ Արշաւիր Քեշիշեանը:

Օրւայ բանախօս էր հրաւիրւել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ով անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան իրաւական կարգավիճակին ընդգծեց, որ անհրաժեշտ է մեր երիտասարդներին զինենք ազգային ազատագրական վսեմ գաղափարներով եւ ոչ թէ լոկ ատելութեան զգացումով: Բանախօսը անդրադարձաւ այն հանգամանքին, որ Օսմանեան կայսրութիւնը եւ դրա իրաւայաջորդ Թուրքիայի Հանրապետութիւնը իրականացրել են առնւազն հինգ ազգերի կամ էթնիկական կրօնական խմբերի դէմ ցեղասպանութիւն, այսինքն մարդու դէմ ամենախստագոյն ոճիրը: Բանախօսը շեշտը դրեց այն համգամանքի վրայ, որ եթէ օրերից մի օր Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը լաւագոյն դէպքում այն կը հատուցի նիւթականով, բայց չէ որ Ցեղասպանութեան հիմնական նպատակըՀայաստանին տիրանալն էր եւ կարեւորեց տարածքային պահանջատիրութիւնը, որը ամրագրւած է Վիլսոնի Իրաւական վճիռով եւս եւ յստակեցրեց, որ Ցեղասպանութեան ճանաչումը արժեւորւում է այն ժամանակ, երբ այն նպաստի մեր հողերի ազզատագրմանը: Բանախօսը ընդգծեց, որ մենք մեր սերունդներին սովորեցնում ենք Հայոց Ցեղասպանութեան մասին իրականութիւնը այն հեռանկարով, որ մեր սերունդները հասկանան, որ Ցեղասպանութիւնը կատարւել է Հայաստանը գրաւելու նպատակով եւ եթէ մենք այսօր Ցեղասպանութեան հարց ենք բարձրացնում, բարձրացնում ենք մեր տարածքների ազատագրմանը հասնելու նպատակով:

Միջոցառման գեղարւեստական յայտագրում ելոյթներով հանդէս եկան միութեան երիտասարդական Լուսաբեր ասմունքի խմբի անդամները, ղեկավարութեամբ Անժէլ Մինասեանի, միութեան «Ուրարտու» երգչախմբից անհատ կատարողներ, ղեկավարութեամբ Էդիկ Թամրազեանի, իսկ պարային կատարումներով ելոյթ ունեցան միութեանը կից «Կակաչ» եւ «Ակունք» պարախմբերը, ղեկավարութեամբ Արուս Աւագեանի եւ Կարինէ Մանուչերեանի:

Օրւայ եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ Իրանի հայ կաթողիկէ համայնքի առջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, անդրադարձաւ 2015 թւականին Վատիկանում Պապիկողմից Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման հանգամանքին, որը մեծ վրդովմունք առաջացրեց ժամանակին Թուրքիայի իշխանութիւնների մօտ եւ կարեւորեց Հայոց Ցեղասպանութեան բարոյական պահանջի հատուցումը եւս:

Լուրը «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ