104-րդ տարելիցի միջոցառումների շարան Գեղարւեստական միջոցառմամբ Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում յարգւեց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը

Ուրբաթ, մայիսի 3-ին, Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցաւ յիշատակի գեղարւեստական ձեռնարկ:

Ծրագրի բացման խօսքում կարեւորւեց Ցեղասպանութեանը յաջորդած զարթօնքի փաստը, ինչի վառ օրինակներից էր «Նեմեսիս»-ը, ինչպէս նաեւ կոտորածներին Վանի ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու փաստը:

Ծրագրին ներկայ էին ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչները, Թ. Հ. Թ. 104-րդ տարելիցի Կենտրոնական յանձնախմբի նախագահը, Պատգամաւորական Ժողովի ներկայացուցիչներ եւ մեծ թւով հանդիսատես:

Միջոցառմանը ելոյթներ ունեցան համալիրի «Մեղեդի» երգչախումբը, «Անի» եւ «Գարուն» պարախմբերը, ինչպէս նաեւ «Պարիսպ» ռաքային խումբը: Այստեղ իւրայատուկ էր մանկական միաւորի կրտսեր կատարողների միջոցով ասմունքի, երգի, ինչպէս նաեւ ջութակի ու դաշնամուրի կատարումները:

Ընթացքոււմ համալիրի մանկական միաւորի սաները ծաղիկներ խոնարհեցին անմար ջահը խորհրդանշող կրակի մօտ:

Լուրը «Ալիք»-ից