Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ՝ Կոմիտաս վարդապետի 150-ամեակին նւիրւած «Նոր գարուն» ցուցահանդէս

 

Հ. Մ. Մ. «Նայիրի« միութեան նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի միջոցառումների շարանում, Կոմիտաս վարդապետի 150-ամեակին նւիրւած ցուցահանդէս էր կազմակերպւել:

Թւականիս, մայիսի 16-ին, երկօրեայ կտրւածքով «Նոր գարուն» ցուցահանդէսի բացումը կատարւեց Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան, նորակառոյց սրահում: Ցուցահանդէսին հանդիսատեսի դատին էր յանձնւել արւեստագէտներ՝ Նադիա Այւազեանի, Ռեբեկա Մահմուդեանի եւ Շարիս Մելքոմ-Աբգարի գեղանկարչութիւններն ու ձեռքի աշխատանքները:

Տէրունական աղօթքով մեկնարկած ցուցահանդէսի բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Զօրիկ Շահբազեանը, հրաւիրելով օրւայ բանախօս Արտոյտ Զոհրաբեանին: Բանախօսը հակիրճ տողերով ներկայացնելով Կոմիտաս վարդապետի կենսագրական տւեալները, անդրադարձաւ Կոմիտասի մասին հայ գրականութեան էջերում տեղ գտած նիւթերին, որոնց ընդմիջից վեր հանեց Կոմիտասի անհատականութիւնը եւ հայկական երաժշտութեանը մատուցած նրա անզուգական ծառայութիւնը:

Եզրափակիչ խօսքի համար բեմ հրաւիրւեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, կարեւորելով մնայուն արժէքների անհրաժեշտութեանը, որոնք լուսաւորում են մարդու միտքն ու հոգին եւ ընդգծեց Կոմիտասի մշակումները ամէն ժամանակների եւ ամէն տարիքի հայ մարդու ներշնչման աղբիւր է եւ հայ մարդուն հայրենի հողին կապող օղակ:

Միջոցառմանը ցուցադրւեց նաեւ տեսաֆիլմ Շարիս Մելքոմ-Աբգարիի արտասանութեամբ:

Վերջում Սրբազան Հայրը եւ ներկաները, ինչպէս Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդները, Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, Թեհրանի հայոց թեմի կողմից Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման 104-րդ տարելիցի Կենտրոնական յանձնախմբի նախագահ Ֆրէդ Աշուղեանը եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները եւ հրաւիրեալները այցելեցին ցուցահանդէս:

Լուրը «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ