ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ 26 Մայիս 2019-ի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան 101-րդ տարեդարձի առիթով:

Իսկ յաւարտ Ս. Պատարագին էլ կը կատարւի հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսէի, Բաշաբարանի, Սարդարապատի եւ այլ վայրերում տեղի ունեցող ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար։

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու կրօնական արարողութեանց եւ հաղորդւելու հայրենիքի ազատութեան համար նահատակւած հայորդիների նահատակութեան խորհուրդով։