Երկուշաբթի, մայիսի 20-ին, Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցելել Իմամ Հոսէյնի Ասթան Ղոդսի «Մարգարէների ժառանգորդ» (վառես օլ անբիա) ինստիտուտի ներկայացուցիչները:
Այցելուները եկած էին Սրբազան Հօր հետ խորհրդակցելու Իմամ Հոսէյնին նւիրւած միջոցառման համագումարի կազմակերպման գործով, որը տեղի պիտի ունենայ Իրաքի Քարբալա քաղաքում, 2019-ի դեկտեմբերին:
Խումբը Սրբազան Հօրը ներկայացրեցին նաև իրենց գլխաւոր հրատարակութիւններից մի քանի օրինակներ:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց այս ջանասիրութիւնը և իրենց բացատրեց, որ Իմամ Հոսէյնը միշտ եղել է ներշնչման աղբիւր իսլամների, մանաւանդ Շիի համայնքի հաւատացեալների համար: