Նշւեց Էմամ Խոմէյնիի մահւան 30-րդ տարելիցը

Երեքշաբթի յունիսի 4-ին, Իսլամական յեղափոխութեան առաջնորդ՝ այաթ. Խամենէինի ելոյթով և յատուկ արարողութեամբ նշւեց Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 30-րդ տարելիցը, հանգուցեալի դամբարանում:

Միջոցառմանը Իրանի համակարգի պատասխանատուներից ու պետական այրերից բացի, հիւրերի յատուկ օթեակում ներկայ էին՝ Իրանում տարբեր երկրների դեսպաններ, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր ու աշխարհիկ ներկայացուցիչները, այդ թւում՝ Թեհրանի հայոց թեմից Տ. Մաշտոց քհն. Խաչատրեանը, Տ. Գրիգորիս քհն. Ներսիսեան, Թ.Հ. Թեմի Թեմական Խորհրդի և նոյն խորհրդի տարբեր մարմինների ներկայացուցիչները: