Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՊԱՂԵՍՏԻՆԵԱՆ ՛՛ՖԱԹՀ՛՛ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ ՁԵՌՆԱՐԿ ԲՈՐՋԷ ՄԻԼԱԴՈՒՄ

Չորեքշաբթի 27 Յունւար 2016-ի երեկոյեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, ընկերակցութեամբ յարաբերական գրասենեակի պատասխանատու Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի եւ Թեմական Խորհրդի փոխ-ատենապետ պրն. Վարուժ Յովհաննիսեանի ներկայ գտնւեց Պաղեստինեան Յեղափոխութեան խորհրդանիշ եղող ՛՛Ֆաթհ՛՛ կազմակերպութեան հիմնադրութեան նւիրւած ընդունելութեան եւ դասախօսական ձեռնարկին։

Հանդիսութեան ներկայ էին Հանրապետութեան նախկին նախագահ դոկտ. Ահմադի Նեժադն ու նախկին Արտաքին Գործոց նախարար դոկտ. Մութաքին, Արտաքին Գործոց նախարարութեան Միջին Արեւելքի բաժանմունքի պատասխանատու դոկտ. Դեհղանին, նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեաներ, Արաբական եւ Ափրիկեան երկրների դեսպաններ եւ այլ հրաւիրեալներ։

Ձեռնարկի բացումը կատարեց դոկտ. Դեհղանին, որ կարեւորեց սոյն ձեռնարկը, որով մի անգամ եւս արժեւորւում է Պաղեստինեան հարցը, այնուհետեւ խօսեցին Իրան-Արաբական երկրների բարեկամութեան ընկերակցութեան նախագահ դոկտ. Հասան Մուսաւին, Պաղեստինի դեսպան նորին վսեմութիւն Սալահ Զաուաուին, Հանրապետութեան նախկին նախագահ դոկտ. Ահմադի Նեժադը, թեմիս Առաջնորդ Սրբազան հայրն ու Քուբայի դեսպանը։

Հանրապետութեան նախագահը կարեւորելով Պաղեստինեան հարցը շեշտեց դրա մարդկային երեսը. « Մարդկութիւնը մէկ է ըստ աստւածային յայտնութեան, ասաց պրն. նախագահը, Պաղեստինեան հարցը մարդկութեան հարցն է միջազգային ընտանիքի համար, հետեւաբար մարդկութեան պարտականութիւնն է նաեւ այդ հարցին լուծում տալը » եզրակացրեց պրն. նախագահը։

Սեպուհ Սրբազան իր խօսքի սկիզբը ողջունեց ձեռնարկն ու ներկայ գտնւողները, իր կարգին շեշտելով Պաղեստինի ամբողջական ազատագրութեան հարցին կարեւորութիւնը։ «Պաղեստինեան հարցը արդարութեան, ճշմարտութեան եւ խաղաղութեան հարց է, ասաց Սեպուհ Սրբազանը, աշխարհի որեւէ մէկ ժողովրդից աւելի հայ ժողովուրդն է որ հասկանում ու ողջ էութեամբ զօրակցում է պաղեստինցի ժողովրդին, որովհետեւ ինքն էլ ցեղասպանութեան է ենթարկւել Օսմանեան պետութեան կողմէ յանուն արդարութեան, խաղաղութեան եւ ճշմարտութեան»։ Իր խօսքի վերջին բաժնում Սրբազանը կարեւորութեամբ շեշտեց որ այն ժողովուրդը որ տէր է իր իրաւունքներին, նա անպայմանօրէն մի օր կը տիրանայ նրան։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն՝ Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդու Մարտիրոսի

Կիրակի 16 Փետրւարի 2025;
Եսայի 63.7-18, Բ Տիմոթէոս 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22-32

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց, Իմաստութիւն Սողոմոնի 6.12‐21։ Եսայի 18.7‐19.7։ Բ Կորնթացիներ 4.10‐5.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1‐4։

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ