Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց Տօն

Այսու յայտնում ենք Թեհրանի եւ Ղազւինի մեր հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ երկուշաբթի 17 յունիս 2019-ը տօնն է Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց:

Սրբոց Հռիփսիմեանց տօնը համընկնում է Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս առիթով, երկուշաբթի 17 յունիս 2019-ի առաւօտեան ուխտագնացութիւն է կազմակերպւել դէպի Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցին: Նոյն օրը առաւօտեան տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. պատարագ եւ յաւուր պատշաճի քարոզ, ուխտագնացութեան եւ եկեղեցական արարողութիւններին հովանաւորելու է Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը:

Յաւարտ ս. եւ անմահ պատարագի կատարւելու է հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերարի եւ իր վաղամեռիկ դստեր, նաեւ Ղազւինի եկեղեցու երկար տարիների հոգեւոր հովիւ՝ երջանկայիշատակ Տ. Յարութիւն Աւ. Քհնյ. Տ. Մեսրոպեանի (Բալայեան) հոգիների խաղաղութեան համար:

Արդարեւ կոչ ենք անում մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն վերոյիշեալ ուխտագնացութեան եւ եկեղեցական արարողութիւններին լիցքաւորւելու եւ վերանորոգւելու իրենց քրիստոնէական հաւատի մէջ:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com