Շաբաթ յունիսի 15-ին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի 7-րդ Համահայկական Խաղերի գործադիր կոմիտէում Իրանի ներկայացուցիչ՝ պրն. Հէնրիկ Խալոյեանին:
Պրն. Խալոյեանը նախ Սրբազան Հօրը զեկուցեց տարւած աշխատանքների մասին և հրաւիրեց մասնակցելու բացման արարողութեանը, որը կը կատարւի 2019 թւի օգոստոսի 6-ին, Ստեփանակերտում, Արցախ:
Սրբազան Հարը շնորհաւորեց իր ստանձնած նոր առաքելութեան առիթով և յաջողութիւն մաղթեց իր աշխատանքների համար: