Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀՌԻՓՍԻՄԵԱՆՑ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՂԱԶՒԻՆ

Հայ եկեղեցու պատմութիւնը մեզ յուշում է որ Հռիփսիմեանք եւ Գայիանեանք մեծ դեր են ունեցել Հայաստանում քրիստոնէութեան պետականացման ընթացքի մէջ։ Նրանք ըստ աւանդութիւն Հայաստան են եկած եւ կեցութեան իրենց վերջին հանգրւանն են գտել Վաղարշապատ՝ հայոց մայրաքաղաքի մօտակայքը գտնւող հնձաններում եւ այնտեղ կարելիութեան սահմաններում քարոզում էին քրիստոնէութիւնը։

Թեհրանի մեր թեմում Հռիփսիմեանց տօնի առիթով կազմակերպւում է աւանդական ուխտագնացութիւն դէպի Ղազւին, ուր ժամանակին մեծ գաղութ կար եւ որտեղ կայ Ս. Հռիփսիմէ եկեղեցին։

Այս առիթով թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեամբ կազմակերպւեց ուխտագնացութիւն, կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների խորհուրդների ուխտագնացութեան յանձնախմբի եւ մասնակցութեամբ Փերիոյ Կրթասիրաց Միութեան, Թեհրանի Հայ Կանանց Եկեղեցասիրաց Միութեան, Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Եկեղեցասէր Կանանց, Կայ Կին Միութեան կից Անի Միութեան անդամ-անդամուհիների եւ հաւատացեալների նկատառելի թւով։

Արդարեւ Հռիփսիմեանց տօնի առաւօտեան 17 յունիս 2019-ին թեմիս առաջնորդ Սրբազան հայրը Ղազւին մեկնեց, որտեղ արդէն մեծ թւով ուխտաւորներ էին ժամանել։

Եկեղեցադպրոցական հոգաբարձութեան հետ հանդիպելուց եւ մի քիչ հանգստանալուց յետոյ, Սրբազան հայրը ուխտագնացութեան երգեցիկ խմբի առաջնորդութեամբ մուտք գործեց եկեղեցի։ Երգեցիկ խումբը ղեկավարում էր տիկին Օֆիկ Մելիքեանը, պատարագիչ Սրբազան հօր խորանի վրայ սպասարկում էին Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանն ու Արժ. Տ. Արիստակէս Քհնյ. Շահմիրեանը եւ սարկաւագներ՝ Բարեշնորհ Անի Քրիսթի Սարկաւագուհի Մանւէլեանը, Մայիս Սարկաւագ Մատթէոսեանը, Անանիա Կիսասարկաւագ Յարութիւնեանն ու դպրուհի օրդ. Լիոդա Խոսրովեանը։

Յընթացս պատարագի առաջնորդ Սրբազան հայրը ուխտաւորներին փոխանցեց իր պատգամը, որով նախ ջերմօրէն ողջունեց ուխտաւորներին, գնահատելով նրանց նախանձախնդրութիւնն ու կապւածութիւնը մեր եկեղեցուն եւ նրա աւանդութիւններին եւ ապա Սրբազան հայրը կարեւորութեամբ շեշտեց Ս. Հռիփսիմէի եւ Ս. Գայիանէի ու նրանց ընկերուհիների հաւատքն ու կապւածութիւնը քրիստոնէական կրօնին. Սրբազան հայրը անդրադարձաւ նաեւ քրիստոնեայ կնոջ տիպարին, որ յատկանշւում է իր հաւատարմութեամբ, նախանձախնդրութեամբ ու պարկեշտութեամբ. ՛՛Հռիփսիմեան եւ Գայիանեան կոյսերի յիշատակի ոգեկոչումը մեր մէջ թարմացնում ու ամրացնում է մեր սէրն ու կապւածութիւնը քրիստոնէական մեր կրօնքի եւ հայրենիքի, որի հողը կոյսերը իրենց Սուրբ արիւնով նւիրագործեցին՛՛ ասաց Սրբազան հայրը։

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերարի, իր վաղամեռիկ դստեր եւ ընտանեկան պարագաների, ինչպէս նաեւ եկեղեցու երկար տարիների հոգեւոր հովիւ Արժ. Տ. Յարութիւն Աւ. Քհնյ. Բալայեանի հոգիների խաղաղութեան համար։

Պատարագից յետոյ Ղազւին հայ գաղութի ներկայացուցիչները մօտեցան Սրբազան հօր եւ ստացան իր օրհնութիւնը։

Կէսօրւայ հաւաքական ճաշից յետոյ Սրբազան հայրը ընկերակցութեամբ Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեանի, Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի տնօրէնուհի տիկին Շաքէ Եղիայեանի եւ Եկեղեցադպրոցական Հոգաբարձութեան անդամներ՝ պրն. Վիգէն Բարսեղեանի եւ պրն. Ռոմիկ Թարոյեանի այցելեց ուխտաւորներին, գնահատեց նրանց մասնակցութիւնը, զրուցեց նրանց հետ եւ յաջողութիւն մաղթեց բոլորին։

Ուխտաւորների հետ հանդիպելուց յետոյ Առաջնորդ Սրբազան հայրը հրաժեշտ առնելով Եկեղեցադպրոցական Հոգաբարձութեան եւ գաղութի հաւատացեալներից Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեանի ընկերակցութեամբ վերադարձաւ Թեհրան։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com