Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հոգեհանգստեան արարողութիւն Գառնիկ Բադալեանի յիշատակին

Օրեր առաջ յանկարծամահ եղաւ Իրան–Հայաստան յարաբերութիւնների զարգացման գործում մեծ վաստակ ունեցող եւ վերջերս Թուրքմենստանում, որպէս Հայաստանի հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պաշտօնավարող Գառնիկ Բադալեանը:

Հանգուցեալի յիշատակին, ով երկար տարիներ դիւանագիտական առաքելութիւն է դրսեւորել Իրանում, Հայաստանի հանրապետութեան դեսպանութեան յարկի տակ, թւականիս յունիսի 28-ին, նախաձեռնութեամբ Իրանում ՀՀ դեսպանութեան եւ հովանաւորութեամբ Թեհրանի հայոց Թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն եւ ընդունելութիւն:

Սուրբ և անմահ պատարագի ընթացքում սրբազան հայրն անդրադարձաւ նորօք հանգուցեալ Գառնիկ Բադալեանի ծաւալած աշխատանքներին: Այնուհետև կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն:

Կրօնական արարողութեան աւարտին, ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր ընդունելութիւն, որի ընթացքում սրբազան հայրը մի անգամ ևս անդրադառնալով հանգուցեալի իւրայատկութիւններին նշեց. «Գառնիկ Բադալեանի ներկայութիւնը Իրանի Իսլ. Հանրապետութիւնում, ինչ հանգամանքով էլ որ եղած լինի, դրական ներկայութիւն էր երկու ժողովուրդների եւ երկու երկրների յարաբերութեան զարգացման եւ բարելաւման տեսակէտից: Հայաստանի դիւանագիտութեան համար իրօք մեծ նւաճում է, երբ մեր դիւանագէտները, Իրանում գործում են մեկնելով երկու երկրների շահերից, երկու ժողովուրդների մօտեցման տեսակէտից եւ ինչու չէ նաեւ դրանց հիման վրայ շարունակում են իրենց յարաբերութիւնը եւ գործունէութիւնը: Բնական է, որ Իրանը մեծ եւ հզօր երկիր է իր հարստութեամբ, Հայաստանը եւս փոքր լինելով հանդերձ իր տեղը եւ դիրքն ունի տարածաշրջանի կեանքի մէջ, ի վերջոյ երկու ժողովուրդներն էլ պատմութեան ընթացքում հազարաւոր տարինեերի քաղաքակրթութեամբ պատւանդանւած ժողովուրդներ են»: Սրբազան հայրն ընդգծեց. «Հայաստանի անկախացումից յետոյ, օր աւուր տարբեր բնագաւառներում, զարգանում են երկու երկրների յարաբերութիւնները, որը հպարտանք է մեզ համար եւ գերագոյն երջանկութիւն, տեսնելու երկու ժողովուրդների այսպիսի յարաբերութիւնե, նշելի է նաև, որ դիւանագիտական մարմինները մեծ նպաստ եւ նոր գունաւորում են տալիս հայ իրանական յարաբերութիւններին: Հանգուցեալ Գառնիկ Բադալեանն այդ տեսակէտից արժէքաւոր ներդրում ունեցած է, եւ իր հրատարակութիւնները մեծապէս օգտակար են եղել երկու ժողովուրդների յարաբերութիւնների առումով»: Սրբազան հայրը, իր, ազգային իշխանութեան եւ համայնքի անունից ցաւակցեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին եւ դիւանագիտական կազմին:

Ընթացքում, ներկաներին իրենց ներկայութեան համար շնորհակալութեան խօսք ուղղելով Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը, գնահատեց Գառնիկ Բադալեանի յիշատակի համատեղ միջոցառման կազմակերպման համար: Դեսպանը յետդարձ հայեացք նետելով Իրանում 1992 թւականին Հայաստանի Հանրպետութեան դեսպանութեան ձեւաւորմանը, ընդգծեց. «Հանգուցեալ Գառնիկ Բադալեանը եղել է Իրանում ՀՀ դեսպանութեան հիմնադիրներից մէկը, ով իր աշխատանքային բնագաւառում բաւականին հետեւողական էր: Նա հաւաքում էր տւեալներ, նիւթեր եւ ունի ստեղծագործութիւններ»: Դեսպանն անդրադառնալով Գառնիկ Բադալեանի հետ իր 20-ամեայ վաղեմիութեամբ ծանօթութեանը, ընդգծեց նրա իրանագէտ լինելու հանգամանքը եւ նշեց. «Երբ ես նշանակւեցի Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, հանգուցեալ Գառնիկ Բադալեանն իր խորհուրդներով բաւականին օգտակար հանդիսացաւ: Շատ ուրախալի էր, որ Թուրքմենիստանում Հայաստանի դեսպան նշանակւեց հանգուցեալը, ով բաւականաչափ իրազեկ էր տարածաշրջանի մասին, սակայն ցաւօք նրա դեսպանի առաքելութիւնը երկար չտեւեց»:

Օրւայ կրօնական արարողութեանը եւ ընդունելութեանը, դեսպանութեան դիւանագիտական կազմից բացի, ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները:

Լուսանկարիչ' Արտեմ Ղարիբեան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com