Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մամլոյ ասուլիս Իսլամական քարոզչութեան համադրման խորհրդի կենտրոնական գրասենեակում

Չորեքշաբթի յունւարի 27-ի առաւօտեան իսլամական քարոզչութեան համադրման խորհրդի կենտրոնական գրասենեակում իսլամական յեղափոխութեան այգաբացի տասնօրեակի շտաբի կրօնական փոքրամասնութիւնների կոմիտէյի պատասխանատու Սաիդ Թաղաւիի եւ միաստւածային կրօնների ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս:

Ասուլիսի սկզբում Սաիդ Թաղաւին բացատրելով կրօնական փոքրամասնութիւնների կոմիտէների ծրագրերն ասաց. «Իսլամական յեղափոխութեան յաղթանակի տարեդարձի եւ այգաբացի տասնօրեակի մեծարման կապակցութեամբ հայ, ասորի, զրադաշտական ու հրեայ փոքրամասնութիւնների կողմից ծրագրւել են տարբեր միջոցառումներ»:

Նա անդրադառնալով Իրանում կրօնական փոքրամասնութիւններին տրւող կարեւորութեանն ասաց. «ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմէյնին ասել է, որ մեր բոլորի վարդապետութիւնը հիմնւած է միաստւածութեան վրայ եւ Իրանը պատկանում է բոլորին: Կրօնական փոքրամասնութիւններն արժանաւոր կերպով կատարել են երկրի ու համակարգի հանդէպ իրենց պարտքը»:

«Մեր երկրի կրօնական ու ազգային փոքրամասնութիւնները կարեւոր դերակատարութիւն են ունեցել իսլամական յեղափոխութեան յաղթանակի ու դրա պահպանման ուղղութեամբ: Կրօնական փոքրամասնութիւնները շարունակ կանգնած են եղել միւս իրանցիների կողքին եւ թէ իսլամական յեղափոխութեան շրջանում եւ թէ Սրբազան պաշտպանութեան ութ տարիներին բազմաթիւ նահատակներ են ունեցել»,-նշեց Թաղաւին:

Այս կոմիտէյի ծրագրած միջոցառումների կապակցութեամբ Թաղաւին ասաց. «Հայ, ասորի, զրադաշտական ու հրեայ փոքրամասնութիւնների ընդհանուր ծրագրերից կարելի է յիշել բահմանի 12-ին՝ փետրւարի 1-ին, իսլամական յեղափոխութեան հիմնադրի դամբարան այցելութիւնն ու ծաղկեպսակի տեղադրմամբ նրա յիշատակի մեծարումը: Նոյն օրն առաւօտեան ժամը 9:33-ին ղօղանջելու են բոլոր եկեղեցիների զանգերը, իսկ հինգշաբթի փետրւարի 4-ին Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում նախատեսւած արարողութեամբ կմեծարւի բոլոր փոքրամասնութիւնների նահատակների յիշատակը: Կրօնական փոքրամասնութիւնները մասնակցելու են նաեւ բահմանի 22-ի՝ փետրուարի 11-ի, շքեղ ու մեծ քայլարշաւին»:

Իսլամական յեղափոխութեան այգաբացի տասնօրեակի շտաբի կրօնական փոքրամասնութիւնների կոմիտէյի պատասխանատուն նաեւ նշեց. «Թեհրանում ու այլ քաղաքներում ծրագրւել են շուրջ 75 միջոցառումներ ու հանդիսութիւններ, որոնք ներառում են մշակութային, գեղարւեստական ու մարզական ծրագրեր, գրքի ու ձեռարւեստի ցուցահանդէսներ, գիտութեան ու այլ ոլորտների երեւելի դէմքերի մեծարում, այցելութիւն  նահատակների հարազատներին, ինչպէս նաեւ փոքրամասնութիւնների յատուկ դպրոցներում բանաստեղծութեան ու երգի եւ պատի թերթի պատրաստման մրցութիւններ»:

Ասուլիսի ընթացքում հրեաների համայնքի ներկայացուցիչ Սոլէյման Քոհան Սեդղը ներկայացնելով իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձին նւիրւած միջոցառումներն ասաց. «Հրեաների միութիւնն Իրանի ժողովրդի հետ համաքայլ մասնակցելու է այգաբացի տասնօրեակի յատուկ միջոցառումներին: Բացի այդ հրեաներին պատկանող տարբեր կառոյցներ ու կազմակերպութիւններ մշակել են մի շարք ծրագրեր: Այդ թւում լուսահոգի Էմամ Խոմէյնու Իրան ժամանելու պատմական պահին հնչելու են հրեաների դպրոցների զանգերը, բահմանի 22-ին՝ փետրուարի 11-ին, «Դոկտ. Սափիր»-ի բարեգործական հիւանդանոցը անվճար բուժելու է հիւանդներին, հրեայ կանանց միջոցով կազմակերպւելու է իսլամական յեղափոխութեան յաղթանակի տարեդարձին նւիրւած հանդիսութիւն, այցելութիւն է տրւելու 70 տոկոս հաշմանդամութեամբ հրեայ անձնուրացներին ու նահատակների հարազատներին, որոնք մեծարւելու են հրեաների համայնքի պատասխանատուների կողմից»:

Այնուհետեւ Թեհրանի հայոց թեմական խորհրդի ներկայացուցիչ եւ այգաբացի տասնօրեակի միջոցառումների պատասխանատու Արթին Բաբայեանը ողջունելով իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձն, ասաց. «Անցած տարիների նման բահմանի 12-ի՝ փետրւարի 1-ի առաւօտեան ղօղանջելու են հայոց բոլոր եկեղեցիների զանգերը եւ այդ կապակցութեամբ յատուկ արարողութիւն է տեղի ունենալու Ս. Սարգիս եկեղեցում»:

«Բահմանի 16-ին՝ փետրուարի 5-ին, «Արարատ» մարզաւանում կրօնական փոքրամասնութիւնների մարզիկների մասնակցութեամբ բասկետբոլի, վոլէյբոլի եւ սեղանի թենիսի մարզաճիւղերում կկազմակերպւեն քառակողմ մրցութիւններ: Թեհրանահայ միւս միութիւնների, այդ թւում «Սիփան», «Նայիրի», «Սարդարապատ», «Րաֆֆի» եւ «Չարմահալ» միութիւնների միջոցով կազմակերպւելու են մարզական, մշակութային ու գեղարւեստական յատուկ միջոցառումներ: Բահմանի 18-ին՝ փետրւարի 7-ին, «Ա. Աւետիսեան» բուժարանում գիտական բանախօսութիւն կունենայ ակնաբուժ դոկտ. Քաղազ Քաթանին, իսկ անցած տարիների նման բահմանի 22-ին՝ փետրւարի 11-ին, անվճար սպասարկութիւն կմատուցւի հիւանդներին»,-նշեց Արթին Բաբայեանը:

Նա աւելացրեց. «Իրանահայութիւնը կմասնակցի նահատակների յիշատակի մեծարման հանդիսութեանը, իսկ բահմանի 22-ին՝ փետրւարի 11-ին, Իրանի քաջարի ժողովրդի հետ ուս-ուսի ներկայ գտնւի օրւայ մեծ քայլարշաւին»:

Զրադաշտականների միութեան ներկայացուցիչ Նամիրանիանի ընդգծմամբ յիշեալ միութիւնը իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձը նշելու է լուսահոգի Էմամ Խոմէյնու դամբարան կատարելիք այցով ու ծաղկեպսակի տեղադրմամբ, կրօնական յատուկ արարողութիւններով, զրադաշտական կանանց գեղարւեստական աշխատանքների ցուցահանդէս կազմակերպելով ու նաեւ նահատակների յիշատակը յարգելով:

Ասուլիսի վերջին բաժնում արտայայտւեց Թեհրանի Ասորիների միութեան ներկայացուցիչ Ռաման Հորմոզին, որը շնորհաւորելով այգաբացի տասնօրեակի եւ իսլամական յեղափոխութեան յաղթանակի կապակցութեամբ, ասաց. «Ասորիների դպրոցների ու միութեան զարդարումը, ասորական եկեղեցիներում կրօնական արարողութիւնները եւ հինգշաբթի բահմանի 15-ին՝ փետրւարի 4-ին, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը կազմակերպւելիք նահատակների յիշատակի մեծարման հանդիսութեանը մասնակցելն այս միութեան կողմից նկատի առնւած ծրագրերից են»: Թեհրանի ասորիների միութեան ներկայացուցիչն ի դէպ, նշեց. «Ս. Ծննդեան տօների սեմին պատերազմի շրջանի նահատակներից մէկի հարազատներին իսլամական յեղափոխութեան մեծայարգ առաջնորդի տւած այցը վկայում է այն մասին, որ ասորի համայնքը, որպէս փոքրամասնութիւն, որեւէ տարբերութիւն չունի կրօնական կամ դաւանական այլ փոքրամասնութիւնների հետ»:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 12 Հոկտեմբերի 2024;
Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու։

Երկուշաբթի 14 Հոկտեմբերի 2024;
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝Թաթլոյ,Վարոսի, եւ Թումասու,Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն,որք յԻննակնեան վանսն կատարեցան։

Երեքշաբթի 15 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 17 Հոկտեմբերի 2024;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 19 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 21 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 27 Հոկտեմբերի 2024;
Գիւտ Խաչ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 30 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 5.16-26։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.36-48։

Հինգշաբթի 31 Հոկտեմբերի 2024;
Յովհաննու Ոսկեբերան հայրապետին

Ուրբաթ 01 Նոյեմբերի 2024;
ԱՁ. Պահք ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 6.1-13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.4-16։

Շաբաթ 02 Նոյեմբերի 2024;
Տօն ամենայն սրբոց՝ հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից

Կիրակի 03 Նոյեմբերի 2024;
Ը. կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 04 Նոյեմբերի 2024;
Սրբոցն Ստեփաննոսի Հռովմայ Հայրապետին եւ քահանայիցն, սարկաւագացն եւ ժողովրդոցն

Երեքշաբթի 05 Նոյեմբերի 2024;
Սրբոցն Ակիփսիմեայ եպիսկոպոսին, Յովսեփայ քահանային, Այիթալայ սարկաւագին եւ Պղատոնի վկային

Չորեքշաբթի 06 Նոյեմբերի 2024;
Պահք Եփեսացիներ 1.15-2.3։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.22-25։

Հինգշաբթի 07 Նոյեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն՝ Մետրոփանոսի, Աղէքսանդրոսի, Պօղոսի խոստովանողին եւ սրբոց նօտարացն Մարկիանսի եւ Մարտիրոնի

Ուրբաթ 08 Նոյեմբերի 2024;
Եփեսացիներ 2.4‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.40‐48։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ