ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընդառաջելով իրեն եկած հրաւէրին, այսօր երկուշաբթի 5 օգոստոս 2019-ի առաւօտեան կանուխ ժամերին, ցամաքի ճանապարհով մեկնեց Արցախ, մասնակցելու 7-րդ Համահայկակն խաղերի բացման արարողութեանը, որը տեղի է ունենալու օգոստոս 6-ին, Ստեփանակերտում:

Սրբազան Հօրն ուղեկցում են Էսթոնիայի Հանրապետութեան պատւոյ հիւպատոս պրն. Արմէն Մութաֆեանն ու իր եղբայր՝ Ալբերթ Մութաֆեանը: