Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Ա. Աւետիսեան» Ազգ. Բուժարանը՝ անվճար արեան ճնշումի կանգառ

Ի հետևում Իրանի Առողջապահութեան Նախարարութեան որոշման, 2019 թւին մայիսի 19-ից մինչև յուլիսի 6-ը (1398 թւի 27 օրդիբեհեշտից՝ 15 թիրը) յայտարարւեց «Արեան ճնշման անվճար ստուգման ազգային մոբիլիզացման ծրագիր» (طرح بسیج ملی کنترل فشار خون در سراسر کشور ):

«Ա. Աւետիսեան» Ազգագային Բուժարանը նաև մասնակցեց սոյն ծրագրին:

Մայիսի 13-ին, ծրագրի կապակցութեամբ, Առողջապահութեան Նախարարութեան յարկի տակ, տեղի ունեցաւ համագումար, որի ընթացքին, բուժարանի տնօրէն՝ տկն. Մարիետ Թումեանսը ներկայացրեց բուժարանում տարիների ընթացքին կատարւած անվճար ստուգումները՝ կրծքի քաղցկեղի ստուգում (غربالگری رایگان سرطان سینه), արեան ճնշման ստուգում (کنترل رایگان فشار خون), արեան շաքարի ստուգում (کنترل رایگان قند خون), աուդիոմետրիա (شنوایی سنجی): Ներկայացւեց նաև 1397 թւականին արեան ճնշման անվճար ստուգումների համար դիմողների թւային պատկերը: Յայտնենք, որ սոյն ստուգումներն անցեալ տարի կատարւեցին երկու նւագով:

Նոյն օրը, բուժարանն ընդգրկւեց, որպէս արեան ճնշման ստուգման անվճար կանգառ, «Նարմաք»-ի քաղաքամասում:

Մայիսի 28, 2019 թւականին, բոլոր կանգառ բուժկենտրոնների համար տեղի ունեցաւ մէկօրեայ դասընթաց, վերը նշւած ծրագիրը սահուն ընթանալու համար: Բուժարանի կողմից դասընթացին մասնակցեց աւագ բուժքոյր՝ տկն. Մարի Արզումանեանը:

Ծրագիրն ընդառաջւեց Նարմաք քաղաքամասի հայրենակիցների կողմից և յունիսի 8-ից մինչև յուլիսի 6-ը, 30 տարեկանից վեր դիմորդների համար անվճար կերպով կատարւեց արեան ճնշումի ստուգումներ:

Ծրագրի ընթացքում դիմորդների արեան ճնշման իրավիճակը գրանցւեց Առողջապահութեան Նախարարութեան նշանակւած համակարգում և անմիջապէս դիմորդներն ստացան համապատասխան առողջապահութեան խորհուրդներ, հեռախօսի կարճ յաղորդագրութեան միջոցով:

Աշխատանքը յաջող աւարտին հասցնելով, «Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանն Իրանի Առողջապահութեան Նախարարութեան կողմից արժանացաւ գնահատագրի:

«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանի Խնամակալ Մարմին և տնօրէնութիւն

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ