ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՌԱՇՏ ԵՒ ԱՆԶԱԼԻ

0

Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի և ուրբաթ, օգոստոսի 15 և 16, 2019-ին, Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնի առիթով կազմակերպւելու է յատուկ ուխտագնացութիւն դէպի Ռաշտ և Անզալի, հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների:

Երկօրեայ ուխտագնացութեան արձանագրութիւնների համար դիմել Ս. Սարգիս և Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիների խորհուրդների քարտուղարութեան գրասենեակները:

Արձանագրութիւնները կատարւելու են 8, 9 և 10 օգոստոս 2019-ին, ժամը 9-ից 13:00-ը: