Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ՝ ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ՄԱՐԻԱՄԻ ՄԱՍԻՆ

Ա. ՏԱՐԻ, թիւ 33, 11 Օգոստոս, 2019

Վաղը, Երկուշաբթի, 12 Օգոստոսին, սկսւում է Սուրբ Աստւածածնի Վերափոխաման պահքը: Այս առիթով, հոգեպէս պատրաստւելու համար մեծ Տօնին, ճանաչենք Սրբուհուն կապւած մի քանի աւանդութիւնների.-

1.- ՍՈՒՐԲ ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Գտնւում է Ալաշկերտի Խաստուր Գիւղի Հիւսիսը: Վայրի ոչխարները ամէն տարի, եկել են այստեղ եւ ինքնակամ մատաղւած՝ եկեղեցու շեմին: Ի յիշատակ այդ հրաշքին՝ գիւղացիները նրանց եղջիւրները շարել են եկեղեցու որմին (պատին): Մի օր, այդ եղջիւրներից մէկի վրայ մի թռչուն է թառում: Գիւղը գտնւող ենիչերիների պետը, հրացանը ուղղում է թռչունին: Գնդակն արձակելուն պէս, ենիչերին ինք գետին տապալւում եւ սկսում է թաւալել փրփուրների մէջ:

2.- ՔՈՇԱՀԱՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՒԱԾԱԾԻՆ
Գտնւում է Վանի մէջ« Այգեստանէն դէպի հարաւ: Գիւղի հովիւը, դաշտում ոչխարները արածելու պահին տեսնում է, որ քոշը (խոյ) իր եղջիւրներով գետինը քրքրում է եւ մի բանի զարնում: Մօտենալով, գտնում է մի գիրք, փաթաթւած գոյնզգոյն թաշկինակներով: Հովիւն այդ գիրքը յանձնում է գիւղի եկեղեցուն եւ եկեղեցին այդ օրւանից կոչւում է Քոշահան Սուրբ Աստւածածին« մեծ հռչակ հանելով ամէն կողմ:

3.- ՀՈԳՈՑ ՎԱՆՔ
Գտնւում է Անձեւացեաց գաւառի մէջ: Այս վանքը կառուցւած ժամանակ, մօտակայ քարայրում ապրող դեւերը շարունակ խանգարել են շինարարութիւնը: Տիրամայրը երեւել է բանւորներին եւ ասել՝
- Մէկ օրւան մէջ շինեցեք եւ օծեցէք վանքը« որպէսզի դեւերը չկարողանան խանգարել:
Այդպէս էլ անում են£ Դեւերը հալածւելով փախչում են բացի մէկից, որ կոտրելով ոտքը, չի կարողանում վազել: Բայց խոստանում է մինչեւ վերջ հաւատարմութեամբ ծառայել վանքի թոնիրի մոխիրը տանելով եւ թափելով Փրեբաթմա գետը: Կաղ դեւի խնդրանքները չիընդունւում են եւ այն օրւանից Հոգւոց Վանքի թոնիրների մէջ, երբեք մոխիր չի մնում:

4.- ԱՆԳՂԱ ՎԱՆՔ
Գտնւում է Վասպուրականի Արտամետ գիւղի հարաւ-արեւելեան կողմը՝ Սաչան ջրվէժի մօտ: Ասում են, թէ երբ մի գիշեր Թադէոս Առաքեալը աղօթում էր, յանկարծ նրան երեւում է Աստւածածինը՝ Որդին գիրկը եւ պատւիրում խրտակել դեւերի կուռքերը եւ տեղը տաճար կառուցել:
Թադէոս Առաքեալ կատարում է Աստւածածնի պատւէրը, սակայն երբ սկսում է տաճարը շինել, դեւերը գիշերով գալիս են եւ քանդում, քարերը Սաչան գետը նետելով: Երկար ժամանակ շարունակւում է այս բանը, երբ Աստւածածինը մի անգամ եւս երեւում է Թադէոս Առաքեալին եւ ասում.
- Մի Խաչ օծիր, իւղի շիշը դիր վրան եւ կը տեսնես Աստծու հրաշալիքը:
Առաքեալը կատարում է Աստւածածնի պատւէրը եւ տաճարի շինութիւնը անխախտ է մնում, իսկ քարերը քանդող դեւերն էլ սեւ ագռաւներ են դառնում:
Առաքեալին հրամանով նոյն պահին գալիս են անգղների երամները եւ կտուցով ագռաւներին նետում են Սաչան գետ:
Ասւում է նաեւ թէ երբ դեւերն իրենց սովորականին համա-ձայն տաճարի քարերը քանդելու էին գալիս նրանց ետեւից հասնում են անգղ թռչունի կերպարանքով հրեշտակները, իսկ դեւերը սեւ ագռաւների կերպարանք առնելով եւ առաջին փախչելով ընկնում են գետը, աղաղակելով՝
- Սա չէ ան, սա չէ ան:
Որից կազմւել է Սաչան գետի անունը:

5.- ՏԻՐԱՄՕՐ ՎԱՆՔ
Գտնւում է Թիմարի շրջանի համանուն գիւղում: Այս վանքի տեղ նախապէս գոյութիւն է ունեցել Շիրաք, Զիրաք եւ Միրաք չաստւածների կռատունը: Ներսէս Մեծ Հայրապետը կործանած է նրանք եւ տեղը ուրկանոց (բորոտանոց) հիմնել է, անւանելով Տիրամօր վանք:

6.- ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵՒ ՔՐԻՍՏՈՍ
Մարիամ Աստւածածինը« Միածին օրդու օխտը (եօթը) տա-րեկան եղած քենը (ժամանակ)« ուզացիլ է նարա (Նրա) վարժաուն տալու:
Նա իրեն ազգական Եղիսաբեթին կ՛երթայ ու նարա կը խնդրէ« որ իրեն հետ պարապար (միասին) երթան մանուկ Յիսուսին վարժատուն տալու:
Եղիսաբեթը ադ օրը խայիլ (համաձայն) չի ըլա Սուրբ Մարիամի ասածին ու կասէ`
- Ես ասօր չիմ կրնամ գալու« հարկաւոր կար ունիմ անելու տէյին (ասելով):
Սուրբ Աստւածածին սիրտը կ’ելլէ ու կ’ասէ`
- Քուկդ կարը մուկերը թո կտրտին:
Տիրամարը ասիլէն վերջը կ՛ելլէ մեյնակ կ՛երթայ ինքը, իրեն օրթուն վարժատուն կու տայ:
Այս օրուընէ ասդին, բուրթերը սահուն պարան չեն, այլ մասիկներով լեցուն են:

7.- ՔՐԻՍՏՈՍԻ ԱՂՕԹՔԸ
Քրիստոսը անցնում էր մի աղքատիկ գիւղից: Գիւղացիներից մէկը հրաւիրում է նրան իր տունը մի պռատ (կոտրւած) խան (ցորեն չափելու աման) դնում վրան նստելու եւ մի պոչիկ (պոչը կոտրւած) գդալ գցելով թթու թանի մէջ, առաջարկում է ուտել:
Քրիստոսը սիրով ընդունում է այդ աղքատիկ, բայց սրտանց հիւրասիրութիւնը:
Գիշերը, երբ տեսնում է, որ տանտիրոջ երեխան տանջւում էփորացաւից, ասում է հետեւեալ աղօթքը եւ աներեւութանում՝
Ինքը սուրբ,
Կեղը մսուրք (չորցած վէրքի կեղեւ)
Թթու թան
Պոչիկ գդալ
Պռատ խան (եզերքը կոտրտած, աման)
Ո՜վ Սուրբ Աստւածածին
Դու կտրես սրա սանջուն (փորիցաւ):

8.- ՄԱՐԻԱՄ
Երբ Քրիստոսի մայրն ու մօրաքոյրը Տիրոջ գերեզմանի վրայ գլուխները կախած ողբում էին իրենց մեծ կորուստը, սատանաները (որ այդ ժամանակ մարդկանց մէջ ապրում էին եւ տեսանելի էին) ցանկանալով սգաւորների ուշադրութիւնը ուրիշ բանի հրաւիրել, պարկերի մէջ պղինձէ ամաններ լցնելով, սկսում են թրխթրխկացնել:
Աստւածածինը ետեւ նայելով եւ տեսնելով սատանաներըին, ասում է.
- Աներեւոյթ եղէք:
Էդ օրւանից նրանք այլեւս չեն երեւացել մարդկանց:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com