Հայ Կանայք այցելեցին Իրանի Գոհարների Թանգարանը

Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի 3-րդ բաժնի (ناحیه 3 منطقه 6 شهرداری) «Բէհջաթաբադ» թաղային խորհրդի (سرای محله بهجت آباد) առաջարկութեամբ և Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապի համագործակցութեամբ, Նոր Տարւայ ու Ս. Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի, յունւարի 26-ին, հայ կանանց համար, շրջայց կազմակերպւեց դէպի Իրանի Գոհարների Թանգարան(موزه جواهرات ملی)  :

Սոյն շրջայցին մասնակցեցին Թեհրանի 8 Հայոց Եկեղեցիների Եկեղեցական Խորհրդների անդամուհիները, անդամների տիկնայք և գրասենեակի աշխատողները, ընդհանուր 31 հոգի: