Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ծանօթացման Հանդիպում Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատուի հետ

Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի և նախաձեռութեամբ և ներկայութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, երեքշաբթի օգոստոսի 27-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, ծանօթացման հանդիպում էր կազմակերպւել, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատու՝ պրն. Սէյէդ Մոջթաբա Միրդէհղանի հետ:

Միջոցառմանը ներկայ էին Պատգամաւորական և Թեմական Խորհրդի ներկայացուցիչները և Ազգային Առաջնորդարանի դիւանապետը: Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակից ներկայ էին, ինքը պրն. Միրդէղանը, պրն. Ալիփուռն և օր. Մոբարհանը:

Հանդիպմանը Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն շնորհաւորեց պրն. Միրդէհղանին իր ստանձած պաշտօնի համար և ընդգծեց՝ «Մենք, մեզ ձեր գրասենեակի հետ գործակիցներ ենք համարում, որովհետև մեր բոլորի հիմնական նպատակն այս երկրի խաղաղ և մշակութային կեանքի զարգացման ընթացքը պահելն է: Ամէն մէկս իր բնագաւառում կոչւած է ձեռք-ձեռքի տալու և այս օրերի արտաքին ու ներքին աշխարհի մեր առջև դրւած խոչընդոտները յաղթահարու»: Ապա Սրբազան Հայրն իր ուրախութինը յայտնեց սոյն այցելութեան առթիւ և սրտագին յաջողութիւն մաղթեց պրն. Միրդէհղանին:

Ապա խօսք առաւ նոյն գրասենեակի տնօրէն՝ պրն. Ալիփուռը, ով շնորհակալութիւն յայտնեց հանդիպման համար և վստահեցրեց, որ աւելի լաւ և յաջող կերպով աշխատանքները կը շարունակւեն: Ապա խօսքը փոխանցեց պրն. Միրդէհղանին, ով ընդգծեց, որ 26 տարի նոյն կենտրոնի Շիրազի գրասենեակում կարողացել է մօտ շփումներ ունենալ Իրանի տարբեր կրօնական փոքրամասնութիւններ հետ: Նա յաւելեց՝ «Մեր աշխատանքի կարևոր բաժինն է Իրանի կրօնական փոքրամասնութիւնների մշակութային հարցերի հետ կապւած է», ապա դիմելով Սրբազան Հօրն ասաց՝ «Ձեր յորդորներով կը փորձենք ձեր մտահոգութիւնները փարատենք և այդ ուղղութեամբ աշխատանք տանենք»:
Վերջում էլ վստահեցրեց, որ առաջիկայում ևս հարցերը կընթանան հարթ եւ սահուն:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենպետ՝ Արա Շահվերդեանն իր ելոյթի ընթացքում նախ իր և թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի անունից շնորհաւորեց պրն. Միրդէհղանին, նոր պաշտօնը ստանձնելու համար եւ յոյս յայտնեց, որ ապագայում էլ նոյն փոխհամագործակցութիւնը կը շարունակւի սոյն գրասենեակի հետ:

Հանդիպման աւարտին խումբն այցելեց Մեծ Եղեռնի զոհերի յուշարձարնը և Ս. Սարգիս Մայր Եկեղեցի:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ