ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 22 Սեպտեմբեր 2019-ի առաւօտեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ այդ առիթով քարոզելու է Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, ներկայ գտնւելու եկեղեցական արարողութեանց եւ հաղորդւելու օրւայ խորհրդով: