Հայ Համալս. Ընդ. Միութեան Վարչութեան անդամների այցը՝ Ազգային Արաժնորդարան

Երեքշաբթի 26 Յունւարի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Համալսարանական Ընդհանուր Միութեան Վարչութեան անդամներներ՝ Շապին Աբրահամեան, Վահէ Թորոսեան, Անահիտ Ղուկասեան և Մեղեդի Օրբելեանին:

Սրբազան Հայրը նախ ողջունեց ներկաներին և ապա թելադրեց համագործակցութիւն ունենան Կրօնական Խորհրդի Երիտասարդաց և Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի Յանձախմբերի հետ, որպէսզի կարելի լինի նոր սերնդի մօտ հետաքրքրութիւն արթնացնել եկեղեցու և կրօնի նկատմամբ:  Ընդունելութեան ներկայ էր նաև քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը: