ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի սկսման երեսունիննամեակի առթիխ եւ ի յարգանս մեր նահատակների, յառաջիկայ ուրբաթ 27 Սեպտեմբեր 2019-ին առաւօտեան Ս. պատարագի աւարտին տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում:

Կրօնական արարողութեանց նախագահելու եւ այդ առիթով քարոզելու է թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք Սարգսեանը:

Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու Ս. պատարագին եւ հոգեհանգստեան արարողութեան հաղորդւելու համար մեր նահատակների յիշատակով: