Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հանրապետական մաղթանք և Յատուկ Հոգեհանգստեան Արարողութիւն

Կիրակի, սեպտեմբերի 22-ի առաւօտեան, Հայաստանի Հանրապետութեան անկախ պետականութեան վերականգնման 28-ամեակի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում Ս. պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում, կրօնական արարողութեանը նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:

Օրւայ պատարագի ընթացքում, որին ներկայ էին Իրանի Իսլամական Խորհրդարանի զոյգ պատգամաւորները, Իրանում ՀՀ դեսպանութեան աշխատակազմի ներկայացուցիչները, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ազգային իշխանութիւնների եւ մարմինների ներկայացուցիչները, թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ օրհնւեց Եռագոյն դրօշը:

Թեմակալ առաջնորդն իր քարոզում շեշտեց՝ «Իւրաքանչիւր հայի սրտի խօսող ամենակարևոր արարողութիւնը Հայաստանի Հանրապետութեան մաղթանքն է, որով դիմում ենք Աստծուն և խնդրում, որ պահի և պահպանի մեր երկիրը: Փառք ենք տալիս Աստծուն, որ հազարաւոր տարիների փոթորիկների և հալածանքների միջից անցաւ մեր ժողովուրդը և մեր երկրին շնորհեց այսօրւայ երջանկութիւնը, վայելելու իր ազատ և անկախ երկիրն ու այդ երկրի բարիքները»: «Հայրենիքը թանկ իրականութիւն է և ժողովրդին տալիս է այն, ինչ որ մարդկային կեանքում ոչ ոք չի կարող տալ» -յաւելեց Սրբազան Հայրը:

Ապա շեշտելով, որ ժողովրդի համար հոգևոր գանձը հայրենիքն է, հաւատքը, յոյսը և սէրը, ասաց՝ «Սրանք պատւանդան են, որոնց հիման վրայ կառուցւում է հայրենիքը և գոյատևւում: Ովքեր իրենց հայրենիքին կառչած ապրում և գործում են, յաւիտենականութեան ժառանգորդ են դառնում: Հայրենիքի պահպանումը և նրա հանդէպ յանձնառութիւնը պարտաւորեցնող իրականութիւն է: Հիմնական պարտաւորութիւնների գլխաւորագոյնը մեր երկրի և ժողովրդի պատմութեան իմացումն է»: «Հանրապետական մաղթանքի կատարումով մենք յանձնառու ենք լինում մեր պարտաւորութեամբ լցւելու և զօրանալու, աղօթելու մեր երկրի խաղաղութեան և մեր ժողովրդի կեանքի առաւել բարգաւաճման համար»:

Այս առիթով Առաջնորդ Սրբազան Հայրը նաև աղօթեց Իրանի Իսլամական հայրենիքի ղեկավարութեան, ժողովրդի և կեանքի բարգաւաճման համար, ասելով՝ «Վերջ ի վերջոյ, երբ մենք վայելում ենք բոլոր այս բարիքները Իրանում, պարտական ենք այս երկրի ղեկավարութեան և ժողովրդին: Թող Աստւած անսասան պահէ այն յարաբերութիւնը, որ կայ Իրանի ու Հայաստանի միջև»:

Հանրապետական մաղթանքից եւ ՀՀ Եռագոյն դրօշի օրհնման արարողութիւնից յետոյ եկեղեցու երգեցիկ խումբը հնչեցրեց «Մեր Հայրենիք»-ը:

Յաւարտ Ս. Պատարագի հոգեհանգստեան յատուկ արարողութիւն կատարւեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետի մօր՝ ՎԵՀԱՄԱՅՐ ԼՈՒՍԻՆ ՔԷՇԻՇԵԱՆԻ
հոգու խաղաղութեան համար: Նախքան հոգեհանգստեան արարողութիւնը, Առաջնորդ Սրբազան Հայրը խօսեց ընդհանրապէս մօր նւիրականութեան և ի մասնաւորի վեհամօր հայ եկեղեցու հանդէպ ունեցած սիրոյ և անկեղծ կապւածութեան մասին:

Յաւարտ կրօնական արարողութեան՝ օրհնւած դրօշը յանձւեց դեսպանութեան ներկայացուցչին, և թեմիս առաջնորդ Սրբազան հայրը վեհամօր մահւան առիթով ցաւակցութիւններ ընդունեց Ազգային Առաջնորդարանի դահլիճում։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com