Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Թւականիս, չորեքշաբթի, սեպտեմբերի 25-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Նայիրի» Միութեան նախագահ՝ պրն. Ալֆրեդ Քէշիշեանին:

Սրբազան հայրը ողջունեց պրն. Քէշիշեանին, ով յատուկ զեկոյց տւեց անցնող մէկ տարւայ իրենց գործունէութեան մասին, միաժամանակ յիշելով, որ ուխտագնացութիւն էին կազմակերպել դէպի Վան-Ախթամար և ներկայ էին գտնւել Խաչվերացի տօնի առիթով մատուցւող պատարագին: Նաև ուխտագնացութիւն-այցելութիւն է կատարւել դէպի Ղարաղան:

Իրենց աշխատանքների մէջ կարևոր տեղ են տւել սկաուտական շարժումին և «Ծիածան» Մանկական Արւեստանոցի հետ համագործակցաբար աշխատանքներ են տարել: Միութեան մանկա-պատանեկան թատրոնի աշխատանքները վերակենդանացման մէջ են:

Գործնական մասնակցութիւն են ունեցել նաև Իրանի 51-րդ Համահայկական Խաղերին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց տարած աշխատանքները և յաջողութիւն մաղթեց: