Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ս. Գէորգ Եկեղեցու Անւանակոչութեան Տօնն ու Եռօրեայ Ուխտագնացութիւնը

Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, եռօրեայ ուխտագնացութիւն և եկեղեցական արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, սեպտեմբերի 26, 27 և 28-ին:

Ուխտատեղին ողողւել էր բազմահարիւր ուխտաւորներով, որոնք եկել էին իրենց քրիստոնէական պարտականութիւնը կատարելու սրբի հանդէպ, ինչպէս նաև հաղորդւելու աստւածային ներկայութեան և մասնակից դառնալու օրւայ խորհրդին:

Հինգշաբթի և ուրբաթ երեկոյեան, կատարւեց հսկումի արարողութիւն, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և մասնակցութեամբ քահանայ հայրերի:

Շաբաթ առաւօտեան ժամերգութեան աւարտին, պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Թեմակալ առաջնորդն իր քարոզի ժամանակ գնահատելով ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը եռօրեայ ուխտագնացութեանը և օրւայ պատարագին, ընդգծեց. «Վստահ եմ, որ դուք այսօր եկել էք Ս. Գէորգ Զօրավարի հաւատքով հաղորդւելու և այդ հաւատքով շարունակելու ձեր կեանքը»:

Սրբազան Հայրն անդրադառնալով Ս. Գէորգի անհատականութեանն ընդգծեց, որ Ս. Գէորգ զօրավարը եղել է յանձնառու այն քրիստոնեաներից, ով յանուն քրիստոնէութեան և յանուն ճշմարտութեան հալածւելը փառք է համարել, որովհետև իրենից առաջ եկեղեցու հայրերն ու հաւատացեալները ենթարկւել էին հալածանքի և չարչարանքի, սակայն չէին յուսահատւել, քանի որ Քրիստոսն ասում է՝ «Երանի նրանց, ովքեր հալածւում են արդարութեան համար»:

Քարոզի այլ բաժնում, Առաջնորդ Սրբազանը դիմելով հայ ժողովրդի կեանքին ընդգծեց՝ «Մեր ժողովուրդը հետևելով Քրիստոսի կեանքի օրինակին, հետևելով եկեղեցու սրբերին, յանուն ճշմարտութեան և յանուն արդարութեան, հալածանքների ենթարկւեց: Մեր ժողովուրդը պատմութեան ընթացքին, տասնեակ հազարաւոր նահատակներ տւեց, բայց երբեք չտկարացաւ քրիստոնէական և հայրենիքի իր հաւատքի մէջ»: «Երբ մենք հաւատանք մեր առաքելութեան և կոչումին, հաւատանք Աւետարանական ճշմարտութիւններին, մեզ համար կեանքում անկարելի բան չի մնալ: Ս. Գէորգի տօնը մեզ իւրաքանչիւրի համար կոչ է և պատգամ, որպէսզի մենք էլ սթափւենք, զգօն լինենք պահպանելու մեր քրիստոնէական հաւատը և մեր ազգային ինքնուրոյն դիմագիծը» -եզրակացրեց Սրբազան Հայրը:

Յաւարտ Ս. Պատարագի, Ս. Գէորգի մասունքը կրող արծաթեայ աջով և սրբալոյս միւռոնով կատարւեց ջրի օրհնութիւն: Որից յետոյ, հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ հաղորդւեցին, օրհնւած ջուրն առան և վերանորոգւած իրենց քրիստոնէական հաւատքի մէջ, յագեցած և գոհունակ սրտով վերադարձան իրենց տները:

Յետ պատարագի, օրւայ առիթով պատրաստւած օրհնւած հարիսա բաժանւեց հաւատացեալներին, այնուհետ եկեղեցական խորուրդը յատուկ հիւրասիրութեամբ պատւեց առաջնորդ Սրբազան Հօրը, եկեղեցական դասն ու հրաւիրեալ հիւրերը՝ թեմական խորհրդի և շինարարական մարմնի ներկայացուցիչները:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com