Տեղեկանք

Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդին, որ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, այսօր, երեքշաբթի 1 հոկտեմբերին, ենթարկւեց սրտի բաց վիրահատութեան, որն արդէն բարեյաջող աւարտ է ունեցել:

Սրբազան Հայրը մի քանի օր կանցկացնի հիւանդանոցում, որից յետոյ հանգստի եւ ապաքինման շրջանը անց կը կացնի իր բնակարանում:

Հաճեցէք աղօթել Սրբազան Հօր շուտափոյթ առողջութեան և ապաքինման համար:

Դիւան Ազգային Առաջնորդարանի Թեհրանի Հայոց Թեմի