Կրօնների Երկխօսութեան Կենտրոնից այցելեցին Սրբազան Հօրը

Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հիւանդանոց կեցութեան օրերին, երեքշաբթի հոկտեմբերի 8-ի երեկոյեան, իրեն այցելութեան եկան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն՝ Հոջաթոլ Իսլամ ուալ Մոսլեմին Մահդի Թասխիրիին, որին ընկերակցում էին տկն. Ռաշիդբէյգին, դոկտ. Մոզաֆարին և պրն. Ամերին:

Այցելուները բարեմաղթանքներ յայտնեցին Սրբազան Հօրը իրենց և Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի պետ՝ պրն. Էբրահիմ Թորքամանիի և յեղափոխութեան առաջնորդի գերագոյն խորհրդական և իսլամական դաւանութիւնների ու դպրոցների մերձեցման խորհրդի նախագահ՝ Այաթալլահ Թասխիրի կողմից, շուտափոյթ առողջութիւն մաղթելով իրեն: