Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Րաֆֆի»-ն դարձաւ գլորած 40 գարունով միութիւն

Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրը տօնեց իր հիմնադրման 40-ամեակը:

Թարգմանչաց տօնի նախօրէին, ուրբաթ, հոկտ. 11-ին, համալիրի «Մասիս» սրահում հաւաքւած բազմութիւնը ականատես եղաւ նոյն միութեան հիմնադրման յոբելեանական ամեակի տօնակատարութեանը:

««Րաֆֆի»-ն այսօր դարձաւ 40 տարեկան: Սա ուրախանալու համար կրկնակի առիթ ունի, քանի որ բոլորս միասին ականատեսն եղանք բաւական գէշ օրերի՝ դատական-կալւածային ծագած ու դեռ շարունակւող խնդիրների բերումով: Դրանով մենք բոլորս մեզ զգացինք «րաֆֆիական» ու մնալու ենք այդպիսին մինչեւ խնդրին վերջնական լուծում չի տրւել»,- օրւայ առիթով իր ելոյթում նշեց Իրանի խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը: Նա յաւելեց նաեւ, որ վստահ է՝ նոյն յարկի ներքոյ բոլորի հետ միասնաբար մասնակիցն է լինելու համալիրի 50-ամեակին նւիրւած տօնակատարութեանը:

Ելոյթ ունեցաւ նաեւ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը: Դեսպանը կարեւորելով սփիւռքեան գաղթօջախներում հայեցի դաստիարակութեամբ եւ հայկական մշակոյթով սերունդների դաստիարակութեան փաստը նշեց. «Միաժամանակ զարմացած եմ, թէ ինչպէս է իրանահայութեանը յաջողւում լինել Իրանի արժանապատիւ ու գործունեայ քաղաքացի, միաժամանակ այդ բոլորը համատեղելով իր հայի ինքնութեան երանգն ու ազգասիրութիւնը երաշխաւորող էութեան հետ»: Դեսպանը յաւելեց նաեւ, որ «Րաֆֆի»-ն ինչպէս միւս հայկական միութիւններն ունի իր իւրայատուկ ինքնատիպութիւնը, ինչով կարելի է նոյնքան նմանեցնել ինչքանով, որ տարբերակել մէկը միւսից:

Տօնական երեկոյթին մասնակցում էին նաեւ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի դիւանի ներկայացուցիչները, ՊԺ-ի պատգամաւորներ, Սասուն քաղաքամասի քահանայ հայրերը, ազգային միութիւնների ներկայացուցիչներ, եւ ազգային գործիչներ:

Օրւայ առիթով համալիրի վարչութեան նախագահ Վիգէն Մանդանին, իր շնորհաւորական խօսքն ասաց միութենականներին, ինչպէս նաեւ շնորհակալութիւն յայտնեց բոլորին ներկայութեան համար:

Միջոցառման ընթացքում ցուցադրւեց համալիրի աշխատանքների մասին պատմող մի տեսանիւթ, ինչը պատրաստւել էր համալիրի մշակութային բաժանմունքի ջանքերով:
Միջոցառումը վարեցին Լիլիթ Սարդարեանն ու Արթին Բաղումեանը:

Ծրագրի գեղարւեստական բաժնում ելոյթներով հանդէս եկան համալիրի երկու պարախմբերը գլխաւորութեամբ՝ Արտեօմ Նալբանդեանի եւ Կարինէ Պետրոսեանի, «Մեղեդի» երգչախումբը՝ Համլետ Խաչատրեանի գլխաւորութեամբ, Մեղրի Բուդաղեանը եւ Սինտիա Ռէյհանեանը՝ ասմունքային կատարումներով, երգային կատարումով՝ Նարէ Դարուսին իր «Իրիկնային Երեւան» երգով, ինչպէս նաեւ համալիրի «Պարիսպ» երաժշտական խումբը:

Հիւրասիրութեամբ աւարտւած հանդիսութեան ընթացքում տեղի ունեցաւ նաեւ տորթի հատման արարողութիւնը, ինչը նշանաւորւեց միասնական շուրջպարով:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ