Սուրբ Թադէոս եւ Բարդուղիմէոս Առաքեալների Յիշատակութեան Օրը՝ Տօնւեց Թեհրանում

Ս. ԹադԷոսը և Ս. ԲարդուղիմԷոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքեալներից էին, ովքեր գալով Հայաստան` քրիստոնէութիւն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսաւորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնէութեան արշալոյսին նրանք նահատակւեցին Հայաստանում:

Առաքեալների գործունէութեան արդիւնքում 301 թ.-ին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնէութիւնը հռչակեցից իբրև պետական կրօն:

Յիրաւի, այս սրբազան առաքեալների դերը կարևորւում է երկհազարամեայ քրիստոնեայ հայ ժողովրդի կեանքում, որը լի է հաւատով և ջերմեռանդ սիրով դէպի մայր եկեղեցին: Ամէն տարի սուրբ առաքեալների յիշատակութեան օրը բոլոր եկեղեցիներում մատուցւում է Սուրբ Պատարագ:

Այս տարի ըստ ամէնամեայ կարգի, ուրբաթ 29 նոյեմբերին, Ս. Թադէոս եւ Ս. Բարթողիմէոս մատուռում տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. պատարագ, որը մատուցեց Արժ. Տ. Սարգիս քհն. Խոսրովեանը:

Մեծ թւով հաւատացեալ ուխտաւորներ ներկայ էին Ս. պատարագին։

Քահանան իր քարոզում ողջունեց ներկայ ուխտաւոր ժողովրդին եւ մեծապէս գնահատեց իրենց խուռներամ մասնակցութիւնը Ս. Պատարագին:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ ջրի օրհնութիւն Ս. Գէորգ Զօրավարի Աջով նաեւ եկեղեցու խորհրդը ուխտաւորների համար կազմակերպւել էր համեստ հիւրասիրութիւն։


Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ