Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Քահանայից Դասը այցելեց Սրբազան Հօրը

Շաբաթ 30 նոյեմբերի 2019 թւականի առաւօտեան, Սրբազան հօր բնակարանում Թ. Հ. Թ. Քահանայից Դասի ներկայութեամբ տեղի ունեցաւ հանդիպում, այցելութիւն։

Հանդիպման սկզբնական բաժնում Սրբազան հայրը գոհաբանական խօսքեր ուղղեց առ Աստւած, որ իր օրհնութեամբ վերագտնելով իր ապաքինումը կրկին պատրաստւում է առաջնորդական եւ ծառայական իր աշխատանքը վերսկսելու Թեհրանի հայոց թեմում։

Հանդիպման ընթացքին տեղի ունեցաւ կրօնական հարցերի շուրջ քննարկումներ ու նաեւ խօսւեց Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների բարձրորակ տօնակատարութեան մասին։

Սրբազան հայրը նաեւ անդրադարձաւ յառաջիկայ ուրբաթ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունենալիք գոհաբանական աղօթքին եւ յաւուր պատշաճի կարգադրութիւնները կատարեց։

Հանդիպման աւարտին քահանայ հայրերը բարի ապաքինում եւ քաջ առողջութիւն մաղթելով Սրբազան հօրը հեռացան Սրբազանի բնակարանից։

Ազգային Առաջնորհարանի հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ