Ս. Մինասի Անւանակոչութեան Տօն

Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի և իր նահատակակից ընկերների՝ Եսգրաբոսի և Եւրոգինէսի յիշատակի օրն է:

Սոյն տօնը համընկնում է նաև Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Արդարեւ այս առիթով, թւականիս երեքշաբթի, դեկտեմբերի 3-ին համանուն եկեղեցում կատարւեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. պատարագ, որը մատուցեց Արժ. Տ. Գուրգէն քհն. Ներսիսեանը:

Ս. Պատարագի ներկայ էին հաւատացեալների մի հոծ բազմութիւն, որոնք ժամանել էին Թեհրանի տարբեր շրջաններից եւ ծուխերից։ Վերջում հաւատացեալները յառաջ գալով՝ խոր հաւատքով և երկիւղածութեամբ հաղորդւեցին և օրհնւած ջուրն առնելով՝ խաղաղութեամբ մեկնեցին իրենց տները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ