Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ. Հ. Թ. թեմի առաջնորդ. «Անհրաժեշտ է լայնախոհ լինել ու քննարկել հարցերը» «Հակառակ իմ անհանգստութեան, ես երբեւէ ինձ համայնքից անջատ չեմ զգացել»

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յետվիրահատական շրջանի առողջական վիճակի, նաեւ հեռակայ կարգով համայնքային հարցերին վերահասութիւն տալու նրա աշխատանքների կապակցութեամբ, Սրբազան Հօր հետ իր բնակարանում ունեցել ենք հարցազրոյց:

Սրբազան Հայրը անդրադառնալով իր առողջական վիճակին նշել է. «Նախ, ես ողջունում եմ «Ալիք»-ի այս նախաձեռնութիւնը՝ ինձ հանդիպելու եւ նման հարցազրոյց կազմակերպելու համար: Ես ողջունում եմ մեր հաւատացեալ ժողովրդին, երախտագիտական զգացումներով, որովհետեւ գիտեմ ու նաեւ փոխանցել են, որ համայնքի մեծ թւով հայորդիներ աղօթել են առողջութեանս կապակցութեամբ եւ իրենց բարեմաղթութիւնները յայտնել, որը զօրավիգ էր հանդիսանում ինձ հիւանդութեան ժամանակ, որի համար իրօք շնորհակալ եմ մեր ժողովրդի զաւակներին: Ես բնական եմ համարում հիւանդութիւնը, քանի որ այն մարդկային է, բայց կարեւորութեամբ պիտի շեշտեմ, որ վիրահատութեան առաջին պահից մինչեւ այս րոպէին, այնքան ամէն ինչ հեշտ ու հեզասահ է ընթացել կապւած՝ իմ առողջական վիճակին, որ ես համարում եմ պատասխան՝ մեր ժողովրդի զաւակների աղօթքին: Վիրաբոյժ դոկտ. Մանդեգարը, որը իրապէս ազնիւ մարդ էր, ինքը եւս գոհ է ընթացքից եւ կարժէ շնորհակալութիւն յայտնել նաեւ նրան»:
Անդրադառնալով համայնքային հարցերին, թեմակալ առաջնորդը նշել է. «Հակառակ իմ անհանգստութեան, ես երբեւէ ինձ համայնքից անջատ չեմ զգացել եւ հետեւում էի հարցերին: Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը պարբերաբար հանդիպում է եւ կարծիքների փոխանակում ենք ունենում, անհրաժեշտութեան պարագային նաեւ որոշ ուղղութիւններ էի առաջադրում, յատկապէս մեր կրթական կեանքի հետ կապւած, որ, դժբախտաբար, թնջուկի վերածւեց եւ դժբախտաբար արդիւնքը եղաւ ոչ լայնախոհ, ոչ հեռատես, եւ ոչ լայնամիտ վերաբերմունք: Ես խորապէս համոզւած եմ, որ մեր բոլորիս՝ առաջնորդ, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողով, Թեմական խորհուրդ, Կրթական խորհուրդ կամ որեւէ ազգային –եկեղեցական պատասխանատուի հիմնական առաքելութիւնն է լայնախոհ լինել ու քննել հարցերը, մտածման լայն հորիզոնով: Ի վերջոյ, մենք մեր ժողովրդին հայրութիւն պիտի անենք եւ ոչ թէ նեղութիւն պատճառել: Իհարկէ, նման բաներ եւս մարդկային են: Ես իմ այս վիճակի մէջ աղօթում էի եւ աղօթում եմ, որ Աստւած մեր բոլոր ղեկավարութեան միտքը լուսաւորէ եւ մեզ հեռու պահէ եսակենտրոն լինելու իրողութիւնից եւ մեր ուշադրութիւնը կենտրոնացնենք մեր ազգի ընդհանրական արժէքներին, ընդհանրական սկզբունքներին եւ ընդհանրական ճշմարտութիւններին:
Այս առիթով ես, բնականաբար, ուրբաթ, դեկտեմբերի 6-ին եկեղեցում իմ խօսքն եմ փոխանցելու սիրելի ժողովրդին: Իմ կոչն է սիրելի ժողովրդին, որ մենք մեր կեանքը ապրենք գիտակից կերպով: Աստւած մեզ մեծագոյն պարգեւն է շնորհել՝ իր Աստւածաշունչ մատեանը, որը իր յայտնութիւնն է, նաեւ մեզ ուղարկեց իր միածին որդուն, որպէսզի նրանով առաջնորդւենք, որպէս լոյսը այս աշխարհի: Մեզ մնում է, որ մենք ամէն վայրկեան Աստծուն փառք տանք, իր այս մեծ բարիքի եւ պարգեւի համար:
Երկրորդ իմ կոչը հետեւեալն է՝ մենք իսկապէս գիտակցենք մեր մարդ լինելու կոչումին եւ միշտ գոհութիւն եւ փառք տանք Աստծուն, իր բարիքների համար: Ես իմ վիրահատութիւնից աւելի քան 60 օր անց, բնականաբար զգում եմ, որ Աստծու մշտատեւ հովանաւորութիւնը, իրօք, ինչպիսի բարիք է եւ ինչպիսի օրհնութիւն է ինձ եւ իմ նման միլիոնաւոր մարդկանց: Այս գիտակցութեամբ է, որ ես ուրբաթ օրը եկեղեցում գոհաբանական աղօթք եմ կազմակերպել, որպէսզի բոլորս միասին աղօթենք եւ գոհութիւն յայտնենք Աստծուն, ճիշտ այնպէս, երբ մեր տէրը՝ Քրիստոս ամէն անգամ երբ հրաշք պիտի գործէր, երբ ուղղութիւն պիտի տար, նախ կաղօթէր, գոհութիւն կը տար Աստծուն: Գոհութիւն տալ Աստծուն նշանակում է անդրադառնալ մեր արարած լինելու իրականութեանը եւ Աստծուն՝ արարիչ լինելու իրողութեանը: Այս արարիչ եւ արարած կապւածութիւնը, մեզ առաւել եւս զօրացնում է, ինչպէս հայր եւ որդի մարդկային մեր կեանքի մէջ, երբ միասին են աշխատում, առաւել զօրեղ են լինում: Հետեւաբար, այս զգացումով է, որ գոհաբանական աղօթք ենք մատուցելու ուրբաթ օրը եւ խնդրում եմ իմ սիրելի քոյրերին ու եղբայրներին, որ իրենք եւս մասնակից դառնան աղօթքին եւ Աստծուն փառաբանենք իր ամէն տեսակ շնորհքների եւ բարիքների համար:
Թող Աստծու շնորհքը, սէրը եւ իմաստութիւնը լինեն մեր կեանքի ուղեցոյցը, այժմ եւ յաւիտեանս ժամանակաց, Ամէն»:

Հարցազրոյցը վարեց Կ. ԴԱՒԹԵԱՆԸ

«Ալիք» օրաթերթից

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ