Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Գոհաբանական աղօթք եւ Սրբացան Հօր դիմաւորում

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը անցկացնելով իր յետվիրահատական ապաքինման շրջանը, վերագտնելով իր ապաքինումը վերսկսում է առաջնորդական եւ ծառայական իր աշխատանքը Թեհրանի հայոց թեմում։

Այդ ուրախալի առիթով թւականիս դեկտեմբերի 6-ի երեկոյեան, Ս. Սարգիս Եկեղեցում յատուկ դիմաւորում կազմակերպւեց եւ մատուցւեց գոհաբանական աղօթք՝ գոհութիւն յայտնելու Աստծուն իր բարիքների համար:

Արարողութեանը մասնակցելու նպատակով, Թեհրան էին ժամանել՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթչեանը եւ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ Տ. Սիփան Եպս. Քէչէճեանը: Ս. Արարողութեանը ներկայ էին՝ քահանայից դասը, Իրանի Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւորը, Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի ներկայացուցիչները, միութիւնների պատասխանատուները եւ հաւատաւոր բազում հայորդիներ, որոնք եկել էին դիմաւորելու Սրբազան հօրը, բարի գալուստ եւ բարի մաղթանքներ փոխանցելու համար: Արարողութեանը ներկայ էին նաեւ Թեհրանի Հ.Բ.Ը. միութեան սկաուտները:

Արարողութեան ընթացքում օրւայ առիթով իրենց խօսքը յայտնեցին՝ Ատրպատականի եւ Սպահանի հայոց թեմերի Առաջնորդները:

Արարողութեան աւարտին թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը իր խօսքը ուղղեց ներկայ բոլոր հաւատացելներին շեշտելով՝ ««Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ իմաստուններից եւ գիտուններից ծածկեցիր այն, ինչ յայտնեցիր պարզ ու համեստ մարդկանց:» (Մտ:11:25)
Մեր տիրոջ Յիսուս Քրիստոսի այս խօսքերով այսօր կանգնած ձեր դիմաց գոհութիւն եւ փառք եմ տալիս Աստծուն, որ մեզ արժանացրեց մի անգամ եւս, միասին աղօթելու: Գոհութիւն եւ շնորհակալութիւն յայտնել Աստծուն, դա մարդկային մեր պարտականութիւն եւ պարտաւորութիւնն է մէկ կողմից եւ միւս կողմից նշանակում է, որ մենք գիտակցում ենք, որ Աստւած ինքը արարիչն է երկնքի եւ երկրի եւ մեզ բոլորիս եւ մենք իր արարածներն ենք, նշանակում է, որ մենք բոլորս իր ձեռնակերտ արարծներ ենք եւ իրմով կը շնչենք, կ՛ապրենք եւ իրմով կը գործենք: Ի վերջոյ շնորհակալութիւն յայտնել երախտագիտական զգացում է, եւ մենք Աստւածաշնչում յաճախ տեսնում ենք թէ ինչպէս Քրիստոս որեւէ գործ կատարելուց առաջ աղօթում է Աստծուն, որովհետեւ աղօթքը ուրիշ բան չէ, եթէ ոչ զրոյց հոգեկան հաղորդակցութիւն կապ իր երկնաւոր Հօր հետ:»

Սրբազան հայրը իր շնորհակալանքի խօսքը նաեւ յայտնեց, «Աստծուն եւ երախտապարտ լինել, որով այս անցնող 67 օրերի ընթացքին եւ իր կեանքի ողջ ընթացքին, միշտ իր օրhնութիւններով ինձ առաջնորդել է եւ ազատել է ամէն տեսակ փորձանքներից:
Հիւանդութեանս առաջին օրից մինչ այսօր, որպէս՝ խոստովանութիւն ասում եմ ձեզ սիրելիներ, ոչ մի ցաւ չզգացի եւ մինչեւ հիմա այնքան հանգիստ եմ զգում եւ հաւատում եմ, որ այս շնորհը մեր ժողովրդի աղօթքների պատասխանն է, որի համար ես թէ՝ Աստծուն երախտապարտ եմ եւ թէ ձեզ սիրելի ու թանկագին քոյրեր եւ եղբայրներ: »

Թեմիս առաջնորդը իր խօսքերում մատնանշեց, «Ի վերջոյ մարդը մարդով է եւ երբ մենք իրար մօտ ենք ուժեղ ենք եւ զօրաւոր, որպէս ազգ մենք ուր էլ որ լինենք մէկ ամբողջութիւն ենք եւ միասին զօրացած եւ Աստծուն փառք ենք տալիս եւ շարունակում ենք մեր հայրերի ճանապարհը, հաւատարիմ մնալով բոլորին:»

Սրբազան հայրը նաեւ այս առիթով իր շնորհակալանքը յայտնեց՝ «Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին, որոնք յաճախ իրենց հեռաձայնային հաղորդակցութեամբ ինձ զօրացնում էին եւ մխիթարում էին եւ իրենց աղօթքներով իրենց զօրակցութիւնն էին յայտնում: Ես կուզեմ իմ յատուկ շնորհակալութիւնը եւ գնահատանքը յայտնել մեր թեմի Պատգամաւորական ժողովի, Կրօնական, թեմական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի անձնակազմին ինչպէս նաեւ ՀՀ Լիազօր դէսպանին եւ դեսպանատան անձնակազմին եւ Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպանին եւ ողջ ժողովրդին, ազգայիններին, միութիւններին, մեր դպրոցների աշակերտութեան եւ պարսիկ մեր բարեկամներին, որոնք անձնապէս եւ հաւաքական, իրենց աղօթքներով, իրենց այցելութիւններով եւ հեռաձայնային հաղորդակցութիւններով զօրավիք կանգնեցին եւ մխիթարեցին ինձ իմ, տկարութեանս մէջ:»

Առաջնորդ Սրբազան հայրը յիշատակելով Պօղոս Առաքեալի խօսքը,« «Իմ զօրութիւնը ես տկարութեամ մէջ եմ զգում», իմ տկարութեան մէջ ես զգացի իմ զօրութիւնը, շնորհիւ ձեզի սիրելիներ, ձեր յարաբերութեան եւ զօրակցութեամբ եւ ես կուզեմ ոչ թէ որպէս վերջին խօսք , այլ որպէս վերջին քաղցր պարտականութիւն իմ յատուկ շնորհակալութիւնը յայտնել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթչեանին եւ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ՝ Տ. Սիփան Եպս. Քէչէճեանին, որոնք իսկապէս ինձ ուրախացրին, իրենց սրտաբուխ մասնակցութեան այսօրւայ այս արարողութեան եւ իրենց ներկայութեամբ: Ես Աստծուն փառք կը տամ, որ մեզ այսպէս կողք կողքի է բերում պարբերաբար որպէսզի մենք իբրեւ եկեղեցւոյ մասնիկներ, Աւետարանի աշակարտներ, մեր կեանքի օրինակով կարողանանք մեր ժողովրդին օրինակ դառնալ:»

Շեշտելով, «Սիրելիներ՝ կեանքից մարդուն որեւէ մէկ բան չի մնալու բացի այն, որ նա տալիս է իր նմանին, դուք այս 67 օրերի ընթացքին ձեր սէրը տւիք ինձ եւ ես այդ սիրով զօրացած այսօր այն փոխադարձում եմ ձեզ Աստծոյ օրհնութեամբ եւ իմ առաջիկայ օրերին ծառայութեամբ, մօտալուտ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով շնորհաւորում եմ ձեզ բոլորիդ սիրելիներ եւ ի սրտէ աղօթում եմ, որ ամենաբարին Աստւած օրհնի մեզ բոլորին եւ իր աստւածային օրհնութեամբ առաջնորդի որպէսզի մենք իր կամքը կատարենք, որպէսզի մենք լինենք ծառաներ առանց ամօթի իր դատաստանի մէջ իր փառքի համար: »

Արարողութեան աւարտին, ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր ընդունելութիւն, որի ընթացքում Թեմակալ Առաջնորդը ընդունեց գոհաբանական աղօթքին մասնակից բոլոր հաւատացեալներին, որոնք եկել էին անձամբ բարի մաղթանքներ փոխանցելու:

Ազգային Առաջնորդարանի՝ Հանրութեան հետ կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ