ՆՈՐ ՏԱՐԻՆ ԴԻՄԱՒՈՐԵՆՔ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ Ս. ՊԱՏԱՐԱԳՈՎ

Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդին, որ գեղեցիկ եւ դաստիարակիչ աւանդութեան համաձայն, յառաջիկայ երեքշաբթի, 31 Դեկտեմբերի կէս գիշերւայ ճիշդ ժամը 12:00-ին Նոր տարւայ առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ, Թեհրանի մեր հետեւեալ եկեղեցիներում Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:

Ս. Սարգիս եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Հոգշ. Տ. Պարոյր Վրդ. Շէրնէզեան - միաբան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան։

Առ ի տեղեկութիւն մեր սիրելի ժողովրդի զաւակներին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցւելու նաեւ չորեքշաբթի 1 Յունւար 2020-ի առաւօտեան ժամը 10:30-ին:

Արդարեւ կոչ ենք անում մեր հաւատացեալ ժողովրդին, որ ներկայ գտնւեն Ս. Պատարագի եւ սկսւող 2020 Նոր տարւան առաջին րոպէները անցկացնեն եկեղեցում եւ Աստծու ներկայութեան մէջ, միաժամանակ աղօթելու աշխարհի խաղաղութեան, մեր ժողովրդի, եկեղեցու եւ հայրենիքի յաւերժութեան համար:

 
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ