ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի 24 դեկտեմբեր 2019-ին Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագին եւ առաջին մարտիրոսին տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:

Արդարեւ, երեքշաբթի 24 դեկտեմբեր 2019-ի առաւօտեան Սրբոց Աստւածածին Եկեղեցում հանդիսաւոր ս. պատարագ է մատուցւելու:

Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Սկիզբ ս. պատարագի ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00

Յաւարտ ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն ի տէր հանգուցեալ սարկաւագների, դպիրների եւ երգեցիկ խմբերի հանգուցեալ անդամ-անդամուհիների հոգիների խաղաղութեան համար:

Հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, ներկայ լինելու ս. պատարագին, հաղորդւելու համար Ս. Ստեփանոսի նահատակութեան խորհուրդով:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ