Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՍԻԱՅԻ ՄԻՋ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՇԻՆՉՈՒ-ԹԱՅՎԱՆ 19-26 Նոյեմբեր 2019

Ասիայի Եկեղեցիների Խորհրդի կազմակերպութեամբ, թւականիս նոյեմբեր ամսի 19-ից 26, տեղի ունեցաւ Ասիայի Համաշխահրային Եկեղեցիների Կանանց Համագումարը, Թայվանի Շինչու քաղաքում։ Սոյն համագումարին մասնակցեցին աւելի քան 250 կանայք, ովքեր ներկայացնում էին շուրջ 48 երկրներ եւ համայնքներ։ Այս շարքում էր նաեւ Իրանի Հայոց Առաքելական եկեղեցին, որը ներկայացրեց օրդ. Արինէ Մինասեանը։

Մինչեւ համագումարի սկսւելը, տեղի ունեցաւ միասին, համատեղ պայքար HIV եւ AIDS հիւանդութիւնների կանխարգելման համար (Action Together in Combating HIV and AIDS) երեք օրեայ աշխատանք-համագումարը, որի ընթացքում մասնակիցները նախ ծանօթացան հիւանդութեան տարածման եւ դրան կանխելու միջոցները։ Ապա Garden of Hope Foundation (Յոյսի պարտէզ հիմնարկութեան եւ Թայվանի Lourdes Association) կազմակերպութիւնների հիմնադիրները ներկայացրին այս հիւանդութեամբ տառապող անձանց համար իրենց մշակած ծրագրերը եւ ընդգծեցին համայնքի օգնութեան եւ ներգրաւութեան կարեւորութիւնը, հիւանդների կենսունակութեան եւ առողջութեան համար։ Այս թւում շեշտւեց եկեղեցիների կարեւոր դերակատարութիւնը հիւանդների բուժման եւ համայնքային ներդրում ապահովելու կապակցութեամբ։ Աշխատանքի վերջում մասնակիցները կազմեցին իրենց համայնքներում նշւած հիւանդութեան դէմ իրենց պայքարի եւ դրանով տառապող հիւանդների օգնութեան քայլերի նախագիծը։ Կարեւոր էր կազմութիւնը այնպիսի ծրագրեր, որոնք չեն ձախողւի պատկան համայնքների մշակութային, հասարակական եւ տնտեսական պայմանների ներքոյ։

Ապա թւականիս նոյեմբեր 22-ին պաշտօնական հանդիսութեամբ բացւած յայտարարւեց Ասիայի Եկեղեցիների Համաշխարհային Կանանց նւիրւած համագումարը։ Ասիայի երկրներում կանանց կեանքի պայմանները բացատրւում եւ սահմանւում են զանազան մշակութային, քաղաքական եւ հասարակական ազդակների դերակատարութեամբ։ Եկեղեցիների Խորհրդի ընդհանուր քարտուղար՝ դոկտոր Մաթիւ Ժորժ Չունաքառանը իր բացման խօսքի ընթացքում անդրադարձաւ այն հարցին, որ չնայած համաշխարհային ձեռքբերումներին մարդու իրաւունքի ոլորտում, այսօր մենք ականատես ենք աշխարհասփիւռ զարգացող անարդարութեան եւ իրաւունքների ոտնակոխման։ Ասիայի Եկեղեցիների Համաշխարհային Կանանց Խորհուրդի նպատակն էր ոչ միայն բարձրաձայնել կանանց եւ հասարակութիւնից մեկուսացւած անհատների դժւարութիւնները եւ յաճախ անձի կեանքի սպառնացող վտանգները, այլ նաեւ խնդիրների համար լուծում գտնել համաշխարհային եկեղեցիների հովանաւորութեամբ։

Համագումարի ընթացքում տեղի ունեցան 4 դասախօսական նիստեր խորհրդի բուն նիւթերի շուրջ, որոնք էին՝ կանանց դէմ բռնութիւն, կանանց եւ երեխաների շահագործում եւ թրաֆիքինգ, անհաւասար եւ անարդար կեանքի պայմաններ, կանանց իրաւունքների ոտնակոխում եւ այլն։ Սրանից բացի, տեղի ունեցան 15 աշխատանքային նիստեր. իւրաքանչիւր անձ հնարաւորութիւն ունէր մասնակցել դրանցից երեքին։ Վերոյիշեալ նիստերում քննարկւում էին զանազան նիւթեր եւ կազմւում դրանց հետ կապւած հետագայ քայլերի եւ նախագծերի սխեման։ Ընթացքում նաեւ կազմակերպւեցին այցելութիւններ տեղական եկեղեցիներին, որտեղ խորհրդի անդամները նաեւ մասնակցեցին եկեղեցական արարողութիւններին։ Իսկ եկեղեցական այցելութիւնից յետոյ, տեղի ունեցաւ մշակութային երեկոյ, որի ընթացքում մասնակիցները, իրենց պատմական տարազները եւ զգեստները հագած, ներկայացրին իրենց մշակոյթը ազգային երգերով, պարերով եւ համեղ ուտեստներով։

Համագումարի ընթացքում քննարկւեցին կանանց առողջութիւնը եւ ապահովութիւնը վտանգող պայմանները եւ ազդակները տարբեր երկրներում, շեշտելով որ արդարութեան, ազատութեան նաեւ պատշաճ կրթութեան հասանելիութիւնը կանանց իրաւունքն է։ Օգտւելով եկեղեցիների ստեղծած ապահով միջավայրից, կանայք կարող են ոչ միայն ապահովել բարեկեցիկ եւ ապահով կեանք իրենց անձի համար, այլ նաեւ կարող են ստեղծել մի այնպիսի միջավայր, որը կը՛նդգրկի, կապաքինի եւ կը մխիթարի նրանց, ովքեր կեանքի դժւարին օրերում են յայտնւել։ Ասիայի Եկեղեցիների Համաշխարհային կանայք պէտք է աշխատեն քայլել միասնաբար եւ մշակել թէ առանձին եւ թէ համատեղ ծրագրեր, որոնք կը նպաստեն կանանց կեանքի պայմանների բարելաւման ամենուրեք։
Հարկ է նշել, որ օրդ. Արինէ Մինասեանը համագումարի աշխատանքներին գործօն մասնակցութիւն ունեցաւ եւ խմբային աշխատանքների (Working Group)-ի նիստերից մէկին ատենապետեց։

Թղթակից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ