Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հարցազրոյց՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի հետ

«Թեմական խորհուրդը ոչ մի ջանք չի խնայելու համայնքիս առաւել բարելաւման համար»

Վեց ամիս առաջ իր աշխատանքն է սկսել նորընտիր Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը: Ընթացիկ աշխատանքներին եւ առաջիկայ ծրագրերին ծանօթանալու նպատակով հարցազրոյց ենք ունեցել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանի հետ:

Թեմական խորհրդի ատենապետը անդրադառնալով անցեալ ամիսների աշխատանքների մասին, ընդգծել է. «Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անձնակազմը ընտրւել է թեմիս 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի 22 մայիսի 2019-ին գումարւած նիստում եւ իր անդրանիկ նիստը գումարել է նոյն թւականի մայիսի 29-ին, նախագահութեամբ թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի: Խորհուրդը իր անդրանիկ նիստում կատարել է դիւանի ընտրութիւն, իսկ 2-րդ նիստում պարտականութիւնների եւ կապերի բաժանումը:

Նորընտիր Թեմական խորհուրդը բարձր գնահատելով համայնքի գոյատեւման արժէքները եւ արժանիքները, սկսեց իր առաքելութիւնը եւ աշխատանքը այն մեկնակէտով, որ ոչ մի ճիգ ու ջանք չի խնայելու համայնքիս առաւել բարելաւման եւ բարեկարգման աշխատանքում:
Թեմական խորհուրդը իր աշխատանքային առաջին իսկ օրւանից ներքաշւել է հայոց ազգ. «Արաքս» եւ «Ռոստոմ» դպրոցների կապակցութեամբ գոյացած խնդիրներում:

«Ռոստոմ» տղ. տարր. դպրոցի հարցում նկատի ունենալով, որ աշակերտութեան թւային պատկերը չէր համապատասխանում Կրթական խորհրդի կողմից ճշտւած սահմանին, նաեւ այն, որ Պատգամաւորական ժողովի կողմից դպրոցի աշխատանքի դադարեցման հանգամանքը հաստատւել էր անցեալ տարի եւ գործադրումը յետաձգւել էր այս տարւայ ժամկէտով, հետեւաբար որոշումը արդէն իսկ ենթակայ էր գործադրման, սակայն ծնողների մօտ դեռեւս առկայ էր դժգոհութիւն եւ որոշումը վերանայելու պահանջ, որին ընդառաջելով Թեմական խորհուրդը ունեցաւ մի քանի հանդիպումներ դպրոցի Ծնողական խորհրդի եւ ծնողների հետ, որոնց արդիւնքում խնդիրը հանգուցալուծւեց եւ 2019-2020 ուս. տարեշրջանում դադարեց «Ռոստոմ» դպրոցի աշխատանքը: Թեմական խորհուրդը «Արաքս» դպրոցի պարագայում հանդիպեց դպրոցի հայ տեսչուհու կողմից 6-րդ շրջանի Ուսումնադաստիարակչական կենտրոն ներկայացրած հրաժարականին, որի կապակցութեամբ հանդիպմուներ ունեցաւ Կրթական խորհրդի, տեսչուհու նաեւ դպրոցի ծնողների հետ, որը 6-րդ շրջանի

Ուսումնադաստիարկչական կենտրոնի եւ Սրբազան Հօր միջամտութեամբ հարցը կարգաւորւեց եւ տեսչուհին վերադարձաւ իր աշխատանքին:

Հարկ է անդրադառնալ ցաւալի այն երեւոյթին, որ Թեմական խորհուրդը հակառակ նրան, որ պէտք է զբաղւէր ծրագրաւորմամբ, տնտեսական բարելաւմամբ, ծառայութիւնների զարգացմամբ, բարեսիրական աշխատանքների ուղղութեամբ եւ «Ա. Աւետիսեան» բուժարանը աւելի արդիւնաւէտ դարձնելու հարցում, դժբախտաբար, որոշ անհանդուրժողականութիւնների պատճառով մատնւեց ոչ ցանկալի խոչընդոտների, որոնք առնւազն երեք ամիս էներգիա եւ ժամ խլեց Թեմական խորհրդից:

Անկախ վերը նշւած խնդիրներից, որոնց կապակցութեամբ Թեմական խորհուրդը, Կրթական խորհրդի հետ միասնաբար զբաղւել է շուրջ երեք ամիս, ազգ. առաջնորդարանի տնտեսական ոչ-բարւոք վիճակը պատճառ է հանդիսացել խորհրդիս հիմնական ելակէտը լինի՝ բարելաւել այն»:

Անդրադառնալով բիւջետային հարցերին Նորայր Արամեանը ընդգծեց. «Հարկ է նշել, որ բիւջէում նկատելի էր եկեղեցիների բիւջէի բացը, որը կազմում է շուրջ 8 միլիարդ ռիալ, Կրթական խորհրդի բացը, որը կազմում է շուրջ 7 միլիարդ ռիալ: Թեմական խորհրդի ուսումնասիրութեան արդիւնքում պարզւեց, որ ներկայիս համայնքի թւային համեմատական նւազման իրողութիւնը պարտադրում է թեմիս կրօնական, կրթական եւ տարբեր ոլորտներում ծառայութիւնները համապատասխանեցնել համայնքի կարիքներին: Այս ուղղութեամբ պակսեցւել են մի քանի հանգստի կոչւած պաշտօնեաներ նաեւ մի քանի ուսուցչուհիներ՝ հիմնականում մանկապարտէզներում աշխատող ուսուցչական կազմից, նաեւ Սրբազան Հօր հետ խորհրդակցաբար վերադասաւորւելու է եկեղեցիների ուրբաթօրեայ արարողութիւնները եւ հնարաւորինս սահմանափակւելու է հայաշատ թաղամասերում:

Բնական երեւոյթ է թեմի Գործադիր մարմնի կողմից խնայողական գործելաոճի կիրառման քաղաքականութիւնը, քանի որ երկրում տիրող տնտեսական ճգնաժամը եւ շրջափակումները, ուղղակի ազդում են նաեւ կառոյցիս տնտեսական կարգավիճակին, սակայն այս բոլորին զուգահեռ խորհուրդս աշխատում է ունենալ տնտեսական բարեկարգման եւ բարելաւման ծրագիր»:

Թեմական խորհրդի ատենապետը անդրադառնալով առգոյ դժւարութիւններին դիմագրաւելու եղանակներին, ընդգծեց. «Վերոնշւած բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ Թեմական խորհուրդը հաւատում է, որ անհրաժեշտ է դիմագրաւել բոլոր մարտահրաւէրները, հետեւաբար ծրագրում է՝

1-Բարելաւել տնտեսական կարգավիճակը:

Այս ուղղութեամբ Թեմական խորհուրդը Կտակա-կալւածային մարմնի հետ համագործակցաբար ճշտել է թեմապատկան անշարժ գոյքերից առաւելագոյն գումար ապահովելու եւ միաժամանակ կառոյցիս կապիտալի կորուստը կանխարգելելու նպատակը իրագործելու ռազմավարութիւնը եւ նպատակադրել այդ ուղղութեամբ առաջնորդւելու: Խորհուրդս ծրագրել է չօգտագործւող կալւածները վաճառելով օգտագործելի կալւածների վերածել, նաեւ տեղին չգործածւող կալւածների կապակցութեամբ ուսումնասիրելով, ծրագրել է եկամտաբեր դարձնել:
Թեմական խորհուրդը, Կտակա-կալւածային մարմնի կողմից ներկայացրած Մոթահարի պողոտայում գտնւող թեմապատկան Գաբրիէլեան անւամբ շէնքի նախագիծը, վերոնշեալ ռազմավարութեան հետ համահունչ համարելով ներառել է իր ծրագրում, որը նախնական տւեալների հիման վրայ այս նախագծի հասոյթը պիտի կարողանայ հայթայթել կառոյցիս ընթացիկ ծախսերի 1/3 բացը:
Նշւած նախագծի գործընթացը ընթացքի մէջ է, որը Քաղաքապետարանից օրինականօրէն շինարարական իրաւունքները ստանալով իրագործւելու է: Հարկ է նշել, որ այս ուղղութեամբ նախագծի իրականացման կապւող ծախսերը հիմնականում գոյանալու են դոկտ. Սուլթանի անւամբ թեմապատկան շէնքի վաճառքից, որը նաեւ ընթացիկ նախագիծ է, որի աշխատանքը մասամբ մօտենում է իր աւարտին:

2-Կրթական համակարգ, դպրոցներ:

Ներկայիս մեր կրթօջախներ յաճախող աշակերտ-աշակերտուհիների թիւը նւազել է եւ կրթօջախների հնարաւորութիւնը այլեւս չի համընկնում աշակերտութեան թւաքանակի հետ, հետեւաբար անհրաժեշտ է դպրոցական համակարգը համապատասխանեցնել համայնքիս ներկայ կարիքներին, որը պահանջում է համակարգւած աշխատանք, իսկ առաւել կարեւոր դիրքում է ուսման մակարդակի բարձրացման եւ հայեցի դաստիարակութեան հանգամանքը, որի կապակցութեամբ արդէն իսկ աշխատում է նորընտիր Կրթական խորհուրդը: Ուսուցչական կազմի համապատասախանեցումը աշակերտների թւային պատկերին նաեւ Կրօնի ուսուցիչ-ուսուցչուհիների քանակի բարձր լինելը մեր իրական պատկերից, եւ դասաւորումները մնում է Կրթական խորհրդի մնայուն օրակարգում: Հարկ է նշել, որ ներկայիս հայոց դպրոցների աշակերտութեան ընդհանուր թիւը կազմում է 1818 հոգի:
Ուրախութեամբ պէտք է յայտնենք, որ «Սողոմոնեան» դպրոցի աշակերտութիւնը թւային աճ է արձանագրել, որը հետեւանքն է Կրթական խորհրդի, տեսչութեան եւ ուսուցչական կազմի գոհացուցիչ աշխատանքի:
Հարկ է նշել նաեւ, որ Պատգամաւորական ժողովի որոշմամբ «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցների մէկտեղման հարցը ընթացքի մէջ է եւ իրագործւելու է յաջորդ ուս. տարեշրջանում:

3-«Ա. Աւետիսեան» ազգ. բուժարան:

«Ա. Աւետիսեան» բուժարանը, որպէս ազգային կառոյց, միշտ Թեմական խորհուրդների ուշադրութեան կենտրոնում է եղել: Այս շրջանում Թեմական խորհուրդը հաւատացած է, որ բուժարանի նոյնիսկ փոքր մասշտաբի բարելաւումը, դրական ազդեցութիւն կունենայ թեմի ընդհանուր տնտեսական կարգավիճակին, հետեւաբար այս ուղղութեամբ նաեւ, այն նիւթապէս արդիւնաբեր դարձնելու կապակցութեամբ, այս քանի ամիսների ընթացքում խորհրդակցել է մի քանի մասնագէտ անձանց հետ: Նշելի է, որ ներկայիս բուժարանը առկայ հնարաւորութիւններով եւ կառոյցով ոչ միայն ինքնաբաւ չէ, այլ պետական հարկերը եւ բուժարանի ելքերը նկատի ունենալով այն եւս միւս ազգ. կառոյցների նման վնաս է արձանագրել Թեմական խորհրդի տարեկան բիւջէում, որը բազմիցս մտահոգութիւն է առաջացրել Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի նիստերում:
Ներկայիս խորհուրդը բուժարանի նորընտիր Խնամակալ մարմնի հետ համագործակցաբար փորձում է բուժարանում ստեղծել աւելի բարենպաստ պայմաններ: Նաեւ ուսումնասիրում է բուժարանի երրորդ յարկաբաժնի օգտագործման ուղղութեամբ, որտեղ ժամանակի պահանջից ելնելով կարելի է ձեռնարկել բժշկական ոլորտին կապւող նոր աշխատանքային ասպարէզ, որը կը նպաստի տնտեսական բարելաւման նպատակին:

4-Հանրային սպասարկութիւն (Բարեսիրական աշխատանքներ):

Թեմական խորհրդի հովանաւորութեամբ հանրային սպասարկման բնագաւառում աշխատող Կարիքաւորներին օժանդակող մարմինը, կարիքաւոր ընտանիքների սպասարկման աշխատանքում ոչ մի ջանք չխնայելով՝ իր ամենօրեայ աշխատանքների շնորհիւ շարունակում է կարիքաւոր ընտանիքներին յատկացւող նպաստների, բժշկական սպասարկութիւնների, բնակարան վարձելու համար կանխավճարների եւ որոշ հանգամանքներում համալսարանի ուսանողներին կրթաթոշակի նպաստների յատկացումը, նաեւ «Սահակեան» ազգային Բարեսիրական կենտրոնում բնակութիւն հաստատած շուրջ 15 անապաստան անձանց խաղաղ ու համերաշխ ապրելու գործունէութեանը վերահասու է Կետրոնի յանձնախումբը՝ Կարիքաւորներին օժանդակող մարմնի հետ համագործակցաբար:
Բարեսիրական աշխատանաքների ոլորտում աշխատում է նաեւ Ուսանողական ֆոնդի մարմինը, որը ուսման կարեւորութիւնից ելնելով շարունակում է համալսարանի ուսանողներին կրթաթոշակի նպաստ յատկացնելու աշխատանքը, որի գումարի մէկ մասը գոյանում է հանգուցեալներ՝ Շահվերդեան, Պանիրեան եւ Դաւթեան բարերարների ներդրումներից:
Նկատի ունենալով իմ անցեալը, որպէս Թեմական խորհրդի մի քանի շրջանների անդամ, հարկ եմ համարում նշել այն կարեւոր հանգամանքը, որ դժբախտաբար Թեմական խորհուրդները վերջին տարիների ընթացքում հեռացել են իրենց վստահւած առաքելութիւնից եւ հիմնականում իրենց աշխատանքը սահմանւել է ազգ. առաջնորդարանի նիւթականի հայթայթումով եւ որոշումներով: Ի մասնաւորի՝ Եկեղեցական խորհուրդների հարցերում, Կրօնի ուսուցիչ-ուսուցչուհիների վարչական հարցերում, եկեղեցիների ընդհանուր ծախսերում, նորոգութիւններում, ճամբորդութիւններում եւ նոյնսիկ ազգ. առաջնորդարանի պաշտօնէութեան հարցում, որոնք կազմակերպչականօրէն ենթակայ պիտի լինեն Թեմական խորհրդին, կարեւոր դերակատարութիւն չեն ունեցել, քանի որ որոշումներում նկատելի են որոշ պնդումներ՝ հակառակ Թեմական խորհրդի, որը ըստ իս՝ դրական երեւոյթ չէ, եւ չի կարող դրական արդիւնք ցուցաբերել կառոյցիս աշխատանքին, հետեւաբար անհրաժեշտ է առաւել աչալրջութեամբ հետեւել եւ լուծում տալ խնդիրներին»:
Անդրադառնալով անցեալ շրջաններից անաւարտ մնացած աշխատանքների մասին, որոնք պիտի իրագործւեն այս շրջանում, նա նշեց. «Անցեալ շրջանի չիրագործւած աշխատանքների հարցում նախորդ շրջանի Թեմական խորհրդից որեւէ ցանկ չենք ստացել, սակայն խորհրդի երկամեայ գործունէութեան մասին, Պատգամաւորական ժողովի կողմից ներկայացւած բանաձեւում, որպէս բացթողում մատնանշւած է՝ Ազգային ժողովի կողմից պահանջւած 10-ամեայ երկարատեւ ծրագրի կազմութեան բացակայութեան, շրջանների առկայ դժւարութիւնների լուծման նկատմամբ ոչ-բաւարար ուշադրութեան, «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանում առկայ հարցերի ոչ-բաւարար տնօրինման եւ կրթական ոլորտում որոշ բացթողումներին, որոնց անդրադարձել եմ վերոնշւած զեկոյցում»:

Հարցազրոյցը վարեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Լուրը՝ «Ալիք»-ից

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ