Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ամանորի եւ սրբ. Ծննդեան տօների առիթով Մեծարանքի երեկոյ իպատիւ հայ նահատակների ընտանիքների եւ անձնուրացների

Ամանորի եւ սրբ. Ծննդեան տօների առիթով, նախաձեռնութեամբ Իրանի Զինեալ ուժերի նահատակների հիմնադրամի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, Թեհրանի քաղաքապետարանի, Թեհրանի քաղխորհրդի, «Սուրբ Մարիամ» մշակութային կենտրոնի, Բեհեշթ Զահրա կազմակերպութեան, Սրբազան պաշտպանութեան թանգարանի ու Զինեալ ուժերի ցամաքային եւ օդային ուժերի, դեկտեմբերի 22-ի երեկոյեան, Իւանէ Շամս դահլիճում կազմակերպւել էր մեծարանքի երեկոյ իպատիւ հայ նահատակների ընտանիքների, անձնուրացների եւ նահատակների հիմնարկի գլխաւոր տնօրէնի խորհրդականը կրօնական փոքրամասնութիւնների հարցով Արբի Թէյմուրեանի ավերապահ ջանքերով:

Իրանի պետական հիմնով եւ սրբ. «Աւետարանի» նաեւ «Ղորանից» մեջբերումներով սկսւեց միջոցառումը:

Արտոյտ Զոհրաբեանի հաղորդավարութեամբ մեկնարկած երեկոն յագեցած էր արտայայտութիւններով եւ գեղարւեստական կատարումներով: Միջոցառմանը ցուցադրւեց տեսաֆիլմ, իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամէնէիի, կրօնական փոքրամասնութիւնների նահատակների եւ անձնուրացների ընտանիքներ կատարած այցերի մասին:

Որպէս առաջին բանախօս ներկաներին ողջոյնի խօսք ուղղելով Թեհրանի քաղխորհրդի նախագահ Մոհսէն Հաշեմի Ռաֆսանջանին ընդգծեց, որ Աստւածային հասարակութեան բոլոր տարրերը մի ամբողջականութեան մասնիկն են եւ կազմակերպւած երեկոն լաւագոյն խորհրդանիշը համարեց Իրանի ժողովրդի միասնականութեան :

Միջոցառմանը, հրաւիրւեց իր պատգամը փոխանցելու Թ.Հ.Թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսեանը: Սրբազան հայրը անդրադառնալով նահատակութեան վեհ գաղափարին ընդգծեց. «Մեր բոլորի հիմնական նպատակը ձեռք ձեռքի տալն է, յանուն հասարակութեան բարւօք կեանքի եւ այդ ճանապարհին բնականաբար հարկաւոր է զոհողութիւն՝ ժողովուրդների խաղաղութիւնը պահպանելու եւ երկրի խաղաղութիւնը ապահովելու համար: Հայրենիքները պահպանւում են զոհողութեամբ, նւիրումով եւ ինչու չէ նահատակութեամբ»:

Սրբազան հայրը նշեց. «Նրանք ովքեր նահատակւում են իրենց հայրենիքի եւ ժողովուրդների համար միշտ կենդանի են ,որովհետեւ Աւետարանը ասում է .«Նա ով հաւատում է ,թէպետ եւ մեռնի կապրի:Այսօրւայ այս ձեռնարկը որ կազմակերպւել է ես հաւատում եմ որ խօսուն վկան է այս գաղափարին»:

Ծրագրին հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի իսլ. բանակի գլխաւոր հրամանատար, գեներալ մայոր Աբդօ լռահիմ Մուսաւին, ով կարեւորեց իրանահայութեան անժխտելի դերը Իրանի վերելքի ճամբին եւ նշեց. «Սրբազան պաշտպանութեան տարիներին ,Իրանը աշխարհին ներկայացրեց զանազան արժէքների աննախադէպ մի դաշտ ,որի մէջ Փիրանշահրում առաջին հայ նահատակից մինչեւ վերջին նահատակը, իրենց ազդեցիկ դերն են ունեցել այդ հսկայ դաշտում»: Նա, այդ իրականութեան խօսուն վկան համարեց իրանահայ նահատակների թւային բարձր պատկերը: Գեներալը ընդգծեց, որ թշնամիների դիմաց իրանցիների միասնականութիւնը պարտութեան է մատնելու թշնամիներին:

Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Իրանի նահատակների հիմնարկի մշակութային հարցերով տեղակալ հոջ. Քաւիանին, ով ընդգծեց Իրանի պատմութիւնը երբէք չի մոռանալու կրօնական փոքրամասնութիւնների եւ իմասնաւորի սիրելի իրանահայերի դերը, որոնք Իրանի պատմութեան բոլոր ժամանակներում միշտ եղել են Իրանի եւ Իրանի ժողովրդի կողքին:
Միջոցառման գեղարւեստական բաժնում ելոյթով հանդէսեկաւ Արփի Սիմրոջեանի ղեկավարությամբ երգչախումբը կատարելով հայերէն եւ պարսկերէն երգեր: Վերջում բանակի գլխաւոր հրամանատարի, օդուժի հրամանատարի, թեմակալ առաջնորդի, Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի ատենապետի, նահատակների հիմնարկի պատասխանատուների, «Բեհեշտ Զահրա»-ի տնօրէնի, քաղխորհրդի ներկայացուցիչների եւ բարձրաստիճան բանակայինների ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին նահատակներ՝ Զօրիկ Մուրադեանի եւ Ռազմիկ Խաչատուրեանի ծնողներին եւ անձնուրացներ՝ Ալբերտ Մահմուդլուին, Հասօ Քեշիշ Դանիէլեանին, ՎարուժԹահմասբին եւ Ռայմոնդ Գրիգորեանին :

Միջոցառմանը ներկայ էին «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, հայ նահատակների եւ անձնուրացների ընտանիքները:

Ազգային Առաջնորդարանի Հանրութեան հետ կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ