Բարերար՝ պրն. Սմբատ Յակոբեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

Չորեքշաբթի դեկտեմբերի 25-ին, տօնական օրերի առիթով, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, գաղութիս յարգելի ազգայիններից՝ պրն. Սմբատ Յակոբեանին:

Պրն. Յակոբեանը եկալ էր Սրբազան Հօրը յայտնելու տօնական օրերի առիթով իր շնորհաւորութիւնները ու բարեմաղթանքները:

Սրբազան Հայրը իր գնահատանքը յայտնեց պրն. Յակոբեանին իր մաղթանքների համար ու նաեւ այն նւիրատւութիւնների համար, որ նա լռելեայն կերպով կատարում է գաղութի կեանքում:

Ազգային Առաջնորդարանի Հանրութեան հետ կապ