Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի գերատեսչի հանդիպումը Թեհրանի հայոց թեմի առաջնորդի հետ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով երէկ դեկտ. 30-ի առաւօտեան, Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի գերատեսուչ Աբդոլռեզա Ֆուլադւանդը եւ յարակից բաժինների պատասխանատուներ այցելելով ազգային առաջնորդարան, հանդիպում ունեցան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ: Հանդիպմանը ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչները, ինչպէս նաեւ «Թովմասեան-Թունեան», «Արաքս» եւ «Գոհար» դպրոցների տեսուչները:

Սրբազան Հայրը ողջունելով հիւրերին կարեւորեց Նոր տարւայ հետ միասին մարդկային ոգու վերանորոգման անհրաժեշտութիւնը եւ նման երկխօսութիւններ կարեւոր քայլ բնութագրեց մտքերի փոխանակման եւ դժւարութիւնների կարգաւորման առումով: Թեմակալ առաջնորդը գնահատեց Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան, գերատեսչութեան եւ մի խօսքով կրթական համակարգի համագործակցութիւնը հայոց դպրոցների հետ եւ անդրադարձաւ 8-րդ շրջանում մի շարք դժւարութիւնների վերաբերեալ, յոյս յայտնելով, որ շուտով կարգաւորւեն բոլոր դժւարութիւնները:

Հանդիպմանը, Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի գերատեսուչ Աբդոլռեզա Ֆուլադւանդը գնահատանքով անդրադարձաւ իրանահայերի մասին, որոնք դարեր Իրանի վերելքի համար չեն խնայել ոչինչ եւ անհրաժեշտ համարեց կիրթ եւ լաւ սերունդի դաստիարակման անհրաժեշտութիւնը Իրանի վերելքի համար:

Լուրը՝ Ալիքից

 

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ