Իրանում ՀՀ դեսպանութեան ռազմական կցորդ գնդապետ՝ Արթուր Ազնաւուրեանը այցելեց Առաջնորդ Սրբազանին

2019 թւականի դեկտեմբեր 31-ի կէսօրին, տօնական օրերի առիթով, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում ՀՀ դեսպանութեան ռազմական կցորդ գեներալ՝ Արթուր Ազնաւուրեանին եւ իր ընտանիքին, որոնք եկած էին շնորհաւորելու տօնական օրերը եւ առողջութիւն մաղթելու իրեն:


Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց նրանց, օրհնեց ընտանիքը եւ փոխադարձաբար շնորհաւորեց նրանց նոր տարին եւ Ս. Ծննդեան տօների առիթով:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ