Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը ազգային առաջնորդարանում

2019 թւականի դեկտեմբերի 31-ին ամանորի եւ սրբ. Ծննդեան տօների առիթով, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսեանը Ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հայաստանում Իրանի իսլ.հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Աբբաս Բադախշան Զոհուրին եւ արտգործնախարարութեան յարակից բաժնի պատասխանատուներին:

Հանդիպմանը ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ պրն. Սուրիկ Աբնուսեանը եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը:

Սրբազան հայրը նախ շնորհաւորեց դեսպանին իր նոր պաշտօնի կապակցութեամբ եւ գնահատեց ու կարեւորեց Հայաստանում Իրանի Դեսպանատան հետ յարաբերութիւնը: Թեմակալ առաջնորդը անդրադարձաւ հայ-իրանական հազարամեայ վաղեմիութեան պատմութեանը ,թէ որպէս Իրան-Հայաստան եւ թէ որպէս իրանահայ համայնք:
Առաջնորդ թեմակալը անդրադարձաւ մի շարք խնդիրների, իշարս Հայաստանեաց առաքելական եկեղեցու եւ կաթողիկոսարանների դրւածքներին ,բացատրութիւններ փոխանցելով այդ մասին եւ ընդգծեց որ Իրան –Հայաստան բարւօք յարաբերութիւնները ազդում է տարածաշրջանի խաղաղութեան ամրապնդմանը:

Հանդիպմանը արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին գնահատելով սրբազան հօր անհատականութիւնը եւ կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի պատմութեան ընթացքում իրանահայութեան դրական դերը, իմասնաւորի իսլ.յեղափոխութեան յաղթանակից յետոյ :Դեսպանը նաեւ կարեւորութեամբ անդրադարձաւ միջազգային շրջանակներում Իրանի նկատմամբ Հայաստանի դրական դերը :Նա նաեւ անդրադարձաւ կրօնների համընդհանրութիւններին հիմնւելով երկխօսութեան կարեւոր դերը ժողովուրդների խաղաղ գոյակցութեան առումով : Նա նաեւ կարեւորեց Իրանում զանազան կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութիւնը եւ փոխադրձ կապերը:Դեսպանը կարեւորեց Իրանի սահմանային նահանգների դերը երկու երկրների յարաբերութիւնների սերտացման հարցով:

Հանդիպմանը Թեմական խորհրդի ատենապետը գնահատելով դեսպանի դրական եւ կառուցողական տեսակետները ,յոյս յայտնեց որ այդ տեսակետները աւելի նպաստեն Իրան-Հայաստան բարի դրացիական յարաբերութիւններին եւ համագործակցութիւններին եւ երկու երկրների ջերմ յարաբերութիւնը օրինակելի համարեց տարածաշրջանի առումով եւ ընդգծեց որպէս իրանցիներ եւ իրանահայեր պատրաստ ենք նպաստելու յարաբերութիւնների բարելաւմանը:

«ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչը գնահատեց Իրանի պետական այրերի ջերմ վերաբերմունքը Իրանհայ համայնքի կապակցութեամբ ,որոնք յատկապէս դրսեւորւել են ամանորի սեմին պետական այրերի այցերով եւ ընդգծեց ,որ Իրանի առումով համայն հայութեան ռազմավարական հայեացքը շատ դրական է եւ բարեկամական եւ գնահատւում է Իրան –Հայաստան յարաբերութիւնը եւ յոյժ կարեւորում են Իրանի տարածքային ամբողջականութիւնը:Նա նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ ինչքանով բարելաււի Իրան-Հայաստան սահմանամերձ նահանգների յարաբերութիւննրեը ,դա կնպաստի երկու երկրնրեի յարաբերութիւններին եւ այդ հարցով նաեւ կարեւորեց իրանահայ համայնքի ,իմասնաւորի արեւելեան եւ արեւմտեան Ատրպատականի հայկական համայնքի կարգավիճակը:

Ազգային Առաջնորհարանի հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ