Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան ներկայացուցիչները Ազգային առաջնորդարանում

2019 թւականի դեկտեմբերի 31-ին Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան մշակութային հարցերի տեղակալ՝ դոկտ. Մոհսէն Ջաւադին, նոյն նախարարութեան մշակութային աշխատանքների եւ միութիւնների բաժնի պետ՝ դոկտ. Ֆէրէյդունին եւ նոյն բաժնի տեղակալ՝ պրն. Ալի Փուրին եւ նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերի տնօրէն՝ Սէյէդ Մոջթաբահ Միր Դեհղանին, նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով զբաղւող գրասենեակի պատասխանատու՝ օր. Մոբարհանին:

Պատւիրարկութիւնը եկած էր Սրբազան հօրը շնորհաւորանքներ փոխանցելու տօնական օրերի առիթով, ներկայացուցիչները նաեւ իրենց Նախարարութեան նախարարի բարեմաղթանքները փոխանցեցին Առաջնորդ Սրբազանին:

Ընդունելութեան նաեւ ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ պրն. Սուրիկ Աբնուսեանը եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց եւ շնորհակալութիւն յայտնեց, իրենց այս ազնիւ վերաբերմունքին եւ խնդրեց, որ իր ողջոյնները փոխանցեն պրն. Նախարարին եւ յաջողութիւն մաղթեց իրենց գործերում:

Հանդիպմանը փօսւեց ընդհանրական հարցերի շուրջ:

Ազգային Առաջնորդարանի հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ