Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի անդամները այցելեցին Սրբազան Հօրը

Շաբաթ 2020 թւականի յունւարի 11-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի անդամներին եւ Թեմական խորհրդի փոխատենապետ եւ խորհրդի հետ կապ՝ Արա Շահվերդեանին:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Կրթական խորհրդի գրասենեակի պաշտօնեաները: Կազմի անդամները եկած էին Սրբազան Հօրը շնորհաւորելու Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօները:

Խորհրդի նախագահ՝ պրն. Ալֆրէդ Կարապետեանը նախ ներկայացրեց խորհրդի կազմի անդամներին եւ իրենց բարեմաղթանքները փոխանցեց Թեմակալ առաջնորդին:

Սրբազան Հայրը գնահատեց կազմի անդամների աշխատանքը եւ կրթական ոլորտի յատուկ, որոշ թելադրանքներ եւ ուղղութիւններ փոխանցեց, յաւելելով, որ կրթական խորհրդի գործը շատ զգայուն աշխատանք է որովհետեւ այն կապւած է սերունդների դաստիարակութեան հետ:

Ազգային Առաջնորդարանի հանրային կապ