«Ակունք» կենտրոնի տնօրէնուհին այցելեց Սրբազան Հօրը

Կիրակի, 19 յունւար 2020 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում հիւրընկալեց «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների օժանդակող կենտրոնի տնօրէնուհի՝ տկն. Վանուշ Թեւանեանին։

Տնօրէնուհին զեկուցեց «Ակունք» կենտրոնի ընդհանուր աշխատանքների մասին եւ ապագայի հետ կապւած ծրագրերից:

Սրբազան Հայրը գնահատեց իր եւ իր գործընկերների աշխատանքը յայտնելով, որ այս տարի Վեհափառ Հայրապետի տնօրինումով կոչւած է յատուկ խնամքի կարօտ հայորդիներին տարի եւ հետեւաբար մենք այս ուղղութեամբ պէտք է բաւական աշխատանք տանենք մեր ժողովրդի մօտ, որպէսզի Ակունքը վերածւի մեր ժողովրդի ուշադրութեան կենտրոնը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ