Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ԸՆԹԵՐՑՒԵՑ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՆՒԻՐՒԱԾ «ՅԱՏՈՒԿ ԽՆԱՄՔԻ ԿԱՐՕՏ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ»

Ուրբաթ 24 եւ կիրակի 26 յունւար 2020-ին Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում առաւօտեան յընթացս սուրբ եւ անմահ պատարագի յատուկ հանդիսաւորութեամբ ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի պատգամը, որով վեհափառ հայրապետը 2020 տարին անւանակոչում է Յատուկ խնամքի կարօտ հայորդիների տարի։

Սրբոց Թարգմանչաց եկեղեցում վեհափառ հայրապետի կոնդակը ընթերցեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Յայտնենք, որ վեհափառ հայրապետը վերջին երկու տասնամեակների իւրաքանչիւր տարին մեր ժողովրդի կեանքի հետ անմիջական կապ ունեցող մի արժէքի կամ մի երեւոյթի է ընծայած, այսպէս անցեալ 2019 տարին նւիրւած էր հայ մամուլին եւ ահա այս տարի վեհափառը մեր ուշադրութիւնը կենտրոնացնում է Յատուկ խնամքի կարօտ հայորդիներին վրայ, ովքեր «ծնունդով թերի, ֆիզիկական, մտային կամ հոգեկան թերութիւն, անկարողութիւն կամ սահմանափակ կարողութիւն ունեցող մարդիկ՝ ի ծնէ կամ հետագայում արկածների հետեւանքով հաշմանդամ դարձած»։

Վեհափառ հայրապետը բնորոշել է ետք յատուկ խնամքի կարօտ հայորդիներին, կարեւորութեամբ հաստատում է որ անոնք ընկերութեան անբաժան մաս են կազմում եւ պետութիւններ, եկեղեցի ու ընկերութիւններ պարտին ամէն տեսակ դիւրութիւններ ստեղծել իրենց հանգիստ ապրելակերպի, շարժումի եւ հնարաւորութեան պարագային նրանց նկատի ունենալ, ներգրաւել մեր ազգային, ընկերային եւ եկեղեցական կեանքում, անհրաժեշտութեան պարագային առանձին կենտրոններ հաստատել նրանց համար եւ զգոյշ լինել որեւէ մի ձեւով զգացնել չտալ խտրականութեան ոգին։

Իր պատգամի վերջաւորութեան վեհափառ հայրապետը կոչ է ուղղում մեր հոգեւոր, պետական, ազգային, բարեսիրական կազմակերպութիւններին, թեմակալ առաջնորդներին եւ ազգային իշխանութեանց մանաւանդ մեր ժողովրդի ունեւոր ազգայիններին, որ իրենց ունեցած նիւթական հնարաւորութիւններից մէկ բաժին յատկացնեն վերոնշեալ վիճակներում գտնւող մեր հայրենակիցներին յատուկ հիմնադրամներ հաստատելով կամ պետական, եկեղեցական ու ազգային կառոյցների միջոցով նիւթապէս օգտակար հանդիսանալով։

Վեհափառ հայրապետը իր պատգամը աւարտում է Մաշտոցի մէջ տեղ գտած բժշկութեան յատուկ աղօթքով, մաղթելով որ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի պատմած Բարի Սամարացիի առակի մարդու պէս լինենք, այլ խօսքով լինենք Բարի Սամարացիներ մեր ժողովրդի կեանքում։

Ազգային Առաջնորդարանի հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ