Կրթական խորհրդի հանդիպումը Հ.Բ.Ը. միութեան անդամների հետ

2020 թւականի յունւարի 19-ին կիրակի, Կրթական խորհրդի կազմը և Թ.Խ.-ի փոխատենապետ ու Կ.Խ.-ի հետ կապ՝ պրն. Արա Շահվերդեանը, Ազգային առաջնորդարանի Կ.խ.-ի ժողովասրահում հանդիպում ունեցան Թեհրանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան վարչութեան անդամների հետ:

Հանդիպումը իրականացւեց Կրթական խորհրդի հրաւէրով, խօսւեց մի շարք հարցերի, ներկայ պայմանների, հետագայ երկուստեգ համագործակցութիւնների մասին:
Մասնաւորապէս խօսւեց «Մարի Մանուկեան» և «Գիւլբենգեան» դպրոցներից։

Պայմանաորւեցին մշակել hետագայ աշխատանքեր, որոնք արդիւնաւէտ կը լինեն մեր ազգային դպրոցների զարգացման համար: Թէ Կ.Խ. ատենապետ` պրն. Ալֆրէդ Կարապետեանը, թէ պրն. Արա Շահվերդեանը և թէ Հ.Բ.Ը. միութեան նախագահ՝ պրն. Նժդէհ Մութաֆեանը իրենց խօսքում նշեցին, նման հանդիպումների կարևորութեան և անհրաժեշտութեան մասին:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ