Կրթական խորհրդի հանդիպումներ հայոց ազգային դպրոցներում

Կրթական Խորհուրդը ազգային դպրոցներում և մանկապարտէզներում առկայ խնդիրներին ու հարցերին աւելի հանգամանօրէն ծանօթանալու, ուսումնասիրելու և դրանց լաւագոյնս լուծումներ տալու նպատակով իրականացնում է այցելութիւններ:

Թւականիս յունւարի 18-ին, Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, Կ.Խ.-ի ատենադպիր, դպրոցի կապ՝ Մելինդա Քեարիմ Մասիհին, նիւթականի պատասխանատու՝ Կարօ Պետրոսեանը, Կ.Խ.-ի անդամներ՝ Վանուշ Միրիջանենը և Խաչատուր Խաչատրեանը այցելեցին «Շանթ» և « Մարիամեան» դպրոցներ:

Խորհուրդը հանդիպում ունեցաւ դպրոցների տեսուչ՝ պրն. Արեզումանդի, Շանթ դպրոցի փոխտեսչուհիներ՝ Սիլւանա Աւասափեանի, Ժենիա Սուքիասեանի, Մարիամեան դպրոցի փոխտեսուչ՝ Արբի Ալլահվերդեանի և ծնողական խորհրդի անդամների հետ:
Հանդիպմանը փոխտեսուչները և ծնողական խորհրդի անդամները ներկայացրեցին դպրոցների կրթադաստիարակչական ներկայ վիճակը: Հանդիպումը սպասւած էր և արդիւնաւէտ:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ