ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 23 Փետրւարի 2020;
Եսայի 58.1-14։ Հռոմէացիներ 13.11-14.25։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 6.1-21։

Երկուշաբթի 24 Փետրւարի 2020;
Եսայի 1.16‐20։

Երեքշաբթի 25 Փետրւարի 2020;
Բ օր մեծի պահոց 03 Եզեկիէլ 18.20‐23։

Չորեքշաբթի 26 Փետրւարի 2020;
Գ օր մեծի պահոց Ելք 1.1‐2.10։ Յովել 1.14‐20։

Հինգշաբթի 27 Փետրւարի 2020;
Դ օր մեծի պահոց

Ուրբաթ 28 Փետրւարի 2020;
Ե օր մեծի պահոց 06ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Հոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

«Ակունք» կենտրոնի կազմակերպած նկարչութեան ցուցահանդէս-վաճառքի միջոցառում

2020 թւականի յունւարի 30-ին հինգշաբթի, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների օժանդակող կենտրոնի նկարչութեան ցուցահանդէս-վաճառքի բացման հանդիսութիւնը, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան սրահում:

Բացման ծրագրին ներկայ էր Թեմակալ առաջնորդը, որին ընկերակցում էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը:

Սրբազան Հայրը գնահատեց Կենտրոնի սաների ինչպէս նաեւ տնօրինութեան ու աշխատակազմի գործունէութիւնը, նմանատիպ միջոցառում կազմակերպելու համար:

2020 թւականը Վեհափառ Հայրապետի տնօրինումով կոչւած է «Յատուկ խնամքի կարօտ հայորդիների տարի»: Ակունք կենտրոնը միշտ եղել է համայնքիս ազգայինների, բարերարների եւ բոլոր հայրենակիցների ուշադրութեան կենտրոնում ու տարբեր միջոցառումներում կենտրոնը վայելել է նրանց բարիացակամ մօտեցումը, սակայն նոր տարեշրջանում պէտքէ յատուկ ուշադրութիւն դարձնել կենտրոնի կազմակերպւելիք ծրագրերին ու հնարաւորինը ձեռնարկել որպէսզի կենտրոնը լաւագոյն կերպ կարողանայ իրականացնել իր նախատեսած ծրագրերը։

Ազգային Առաջնորհարանի հանրային կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com